29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

68-ամյա կնոջ աճյունը ևս Հայաստան կտեղափոխվի

Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիների բուժօգնության և տեղափոխման հետ կապված հարցերի համակարգման և Հայաստան տեղափոխման աշխատանքները շարունակվում են համակարգվել  ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: Տուլայում ՀՀ առողջապահության նախարարի  հանձնարարությամբ իր տեղակալ Գագիկ Միրիջանյանի ղեկավարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որի  կազմում ընդգրկված են ՀՀ տրանսպորտի […]

Տարոն Մարգարյանն այցելել է «Լենֆիլմ» կինոստուդիա

Պաշտոնական այցով ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի ուղեկցությամբ այցելել է «Լենֆիլմ» կինոստուդիա: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարականության հետ կապերի վարչությունը: Բարձրաստիճան հյուրերին համառոտ ներկայացնելով ՌԴ ամենահին կինոստուդիաներից մեկի պատմությունը՝ «Լենֆիլմ»-ի  գլխավոր տնօրեն Էդուարդ Պիչուգինը նշել է, որ ազգային կինոյի ոսկե ֆոնդում ներառված հայտնի […]

Հանրաքվեի գանձանակը շարունակում է դատարկ մնալ

Նոյեմբերի 7-ի դրությամբ հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման համար որևէ հիմնադրամ չի բացվել: Այս մասին Henaran.am-ը պարզեց ԿԸՀ-ի պաշտոնական կայքի համապաստախան հավելվածից: Նկատենք, որ հանրաքվեի քարոզարշավը մեկնարկել է հոկտեմբերի 10-ից, այսինքն՝ օրենքը թույլ է տալիս բացել հիմնադրամներ այդ օրվանից սկսած, իսկ հստակ ժամկետ, որից հետո հիմնադրամ բացելն արգելվում է, օրենքը չի նախատեսում: Հավելենք, որ հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման […]

ԵԽ-ն միշտ էլ նման վերաբերմունք է ցուցաբերում. Լ. Ալավերդյան

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Բռնությունների աճը «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայկական զեկույցի նախագծի մասին (ընդունված  ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովի կողմից) բանախոսությամբ հանդես եկավ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, արցախյան հացով փորձագետ Լարիսա Ալավերդյանը: Նա նշեց, որ առաջին անգամ չէ, որ Եվրոպայի խորհուրդը նման վերաբերմունք է դրսևորում և […]

Ճաշը գազի վրա` փախան. գեներալը բացառիկ մանրամասներ պատմեց

«Ցավալին այն է, որ մեր ժողովուրդը ոչ թե մեր գինը չգիտի, այլ հենց իր գինը չգիտի, չեն գիտակցում, թե  այս երկիրը ու պետությունը ոնց է ստեղծվել»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը: «Մեկը մյուսից լավագույն տղերք են զոհվել, առանց չափազանցելու: Ինձնից լավագույն տղերք: Շատ խելացի տղերք, որոնցից ոչ մեկը մարդասպան չէր: Իրանք հայրենիք […]

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 68-ամյա տուժածը մահացել է

Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 68-ամյա կինը, որն ուներ գլխուղեղի ծանր վնասվածք նոյեմբերի 7-ի լուսադեմին մահացել է: Այս մասին հայտնում է ԱՆ լրատվական ծառայությունը: Տուլայից ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, ՀՀ վարչապետի որոշմամբ ստաղծված հանձնաժողովի անդամ Գագիկ Միրիջանյանի փոխանցմամբ՝ վթարին հաջորդող երեք օրերի ընթացքում հիվանդի մոտ […]

Կյանքն էլ հետաքրքիր չէր լինի առանց «ոչ»-ի

ՀՀԿ-ն չի վախենում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կողմից դեկտեմբերի 1-ին խոստացված «ճնշումներից»: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը` հավելելով, որ բոլոր ընտրություններից առաջ այդ մարդկանց խումբը հանդես է գալիս նմանատիպ հայտարարություններով: «Խոսում եմ ժողովորդին փրկելու, մեզ վրա ճնշում գործադրելու մասին, սակայն իրենց թիվը շատ փոքր է: Չեմ բացառում, որ այս […]

Երիտասարդներն իրենց մարմիններով Պուտինի դիմանկարն են պատկերել /վիդեո/

ՌԴ Չելյաբինսկ քաղաքում՝ ուսանողական խմբերի համառուսաստանյան հավաքի միջոցառման շրջանակում, մի քանի հազար ուսանողներ իրենց մարմիններով կազմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հսկայական դիմանկարը, գրում է korrespondent.net-ը։ Երիտասարդներն իրենց ձեռքում սպիտակ թղթեր են պահել ու այնպես են շարվել, որ վերևից նայելիս պատկերվել է Պուտինի դիմանկարը։ Ակցիային մասնակցել է ավելի քան 2.000 մարդ՝ Չելյաբինսկի ուսանողներն ու կամավոր […]

Ինչպիսի՞ն կլինի եղանակը հանգստյան օրերին

Հանրապետության տարածքում նոյեմբերի 7-8-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-10-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 7-11-ին` ցերեկը, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Երևանում նոյեմբերի 7-8-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված