«Նոր Հայաստան»-ը հայտարարություն է տարածել
Այսօր՝ 2015 թ. նոյեմբորի 20-ին «Ընդդիմության միասնական շտաբ»-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Հանրաքվեի գործընթացում ընդդիմադիրների նկատմամբ հալածանքի սաստկացման քաղաքական և իրավական հետևանքները՝ արձանագրված փաստերի օրինակով» թեմայով: Բանախոսներն էին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, Լրագրողները հանուն մարդու իրավունքների ՀԿ նախագահ, իրավապաշտպան լրագրող Ժաննա Ալեքսանյանը և «Ընդդիմության միասնական շտաբ»-ի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը: […]