Ինչպես են դպրոցներում լրացնելու բաց թողնված դասաժամերը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր շրջաբերական է ուղարկել ԿԳՆ ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին, որում, մասնավորապես, նշված է. “Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի հանձնարարականը, ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 22.01.2016թ. N 27-Ա/Ք հրամանով հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական պարապմունքները վերսկսվելու են ս/թ փետրվարի 1-ից: Առարկայական ծրագրերի կատարումն ապահովելու, բաց թողնված 3 շաբաթները լրացնելու համար անհրաժեշտ է օգտագործել գարնանային արձակուրդի համար նախատեսված օրերը, ինչպես նաև դասացուցակներում կատարել համապատասխան փոփոխություններ. ամեն օր դասացուցակներում ավելացնել 1 դասաժամ կամ օգտագործել շաբաթ օրերը: Միաժամանակ, ուսումնական պարապմունքները սկսելուց առնվազն 2 օր առաջ դասասենյակներում ապահովել անհրաժեշտ ջերմաստիճան: Առարկայական օլիմպիադաները կազմակերպել և անցկացնել ըստ ժամանակացույցի”:
Նմանատիպ գրություն է ուղարկվել նաև ՀՀ մարզպետներին և Երևանին քաղաքապետին` առաջարկելով հանձնարարել համապատասխան ստորաբաժանմանը` վերոնշյալի մասին մարզպետարանի և Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատություններին տեղեկացնելու համար: