26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ֆրանսիայի նորանշանակ վարչապետը 2021թ.-ին այցելել է Արցախ

Այսօր Ֆրանսիայի նոր վարչապետ նշանակված Միշել Բարնյեն 2021թ.-ին այցելել է Արցախ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ աղբյուրի՝ 2021 թվականի դեկտեմբերի 21-23-ը Միշել Բարնյեն Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսեի հետ այցելել է Արցախ։ Ղարաբաղի տարածքում նրանք հայտարարություն են արել՝ կոչ անելով հետ կանչել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին և պատժամիջոցներ կիրառել պաշտոնական Բաքվի նկատմամբ։

103 հազար դոլարի ցախավել` Երևանին

«Հրապարակ»-ը գրում է. «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը թվով 100 հազար ցախավել է գնել «ԼՈՒԻԶԱ ԲԵԴԱԽՅԱՆ ՍՏԵՓԱՆԻ» ԱՁ-ից, որի ընդհանուր արժեքը կազմում է 39 մլն 950 հազար ՀՀ դրամ կամ շուրջ 103 հազար ԱՄՆ դոլար: Պայմանագրում նշված է, որ ցախավելի մեկ միավորի գինը 399.5 ՀՀ դրամ է: Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Երևանի […]

Արմեն Փամբուխչյանն իր բարեկեցության հարցերն է կարգավորում եւ թոշակառու հոր համար 102 միլիոն դրամի սուբսիդիա ապահովում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Քաղաքական խարդավանքները միշտ ուղեկցել են տարբեր ժամանակների իշխանական թիմի ներկայացուցիչներին, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ խարդավանքները հատկապե՛ս ընդգծված են: Արմեն Փամբուխչյանի անունն այդ համատեքստում հաճախ է շրջանառվում: Քաղաքական կուլիսներում պարբերաբար շրջանառվում են տեղեկություններ առ այն, որ Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պարբերաբար դավեր է նյութում թիմի ներսում, որ ամեն գնով Երևանի քաղաքապետ […]

Բաքվում քարտեզ են շրջանառում, որտեղ Հայաստանն առանց Տավուշի է, Վայոց Ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի

Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ներն իրենց կայքերում ու սոցցանցերի էջերում սկսել են ակտիվորեն շրջանառել «Հայաստանի նոր քարտեզը», որից հանված են Տավուշը, Գեղարքունիքի արևելքը, Վայոց Ձորը և Սյունիքը։ Դրանք ներառված են Ադրբեջանի կազմում, իսկ Հայաստանին թողնված է ընդամենը 9-10 հազար քառակուսի կիլոմետր տարածք։

Հանրային ռադիոյի նորընտիր տնօրենն անցել է Փաշինյանի սպասելիքներն արդարացնելու գործին

«Հրապարակ»-ը գրում է. Հանրային ռադիոյի նորընտիր տնօրեն, իշխանությունների սրտի թեկնածու, «Ազատություն» ռադիոկայանի նախկին աշխատակից Արմեն Քոլոյանն արդեն մի քանի շաբաթ է՝ աշխատանքի է անցել եւ անմիջապես լծվել Նիկոլ Փաշինյանի սպասելիքներն արդարացնելու գործին։ Նա իր նախընտրելի կադրերին է առաջ բերում, «Վերնատուն» հաղորդաշարի վարող Նազելի Օհանյանին նշանակել է մշակութային բլոկի պատասխանատու, ում կոլեկտիվը համարում է ոչ այնքան […]

Ամուսինը կնոջը թմրանյութ է տվել և նրան հանձնել 51 տղամարդկանց  /Տեսանյութ/

Ֆրանսիացի կինը  հինգշաբթի օրը դատարանում պատմել է իր սարսափների մասին՝ նշելով, թե ինչպես են իրեն թմրանյութ տալուց հետո բռնության ենթարկել: Կինը պարբերաբար բռնաբարվել է անհայտ տղամարդկանց կողմից: Դատարան ներկայացված փաստաթղթերը ցույց են տալիս, որ 71-ամյա Դոմինիկ Պելիկոտը ոստիկանությունում խոստովանել է, որ գոհունակություն է ստացել՝ տեսնելով, որ այլ տղամարդիկ սեքսով են զբաղվում իր անգիտակից կնոջ հետ: […]

Բենզինով վառել է նախկին ընկերուհուն /Տեսանյութ/

Օլիմպիական մարզուհի Ռեբեկա Չեպտեգեյի վրա նախկին ընկերը բենզին է լցրել և հրկիզել նրան: 33-ամյա ուգանդացի մարաթոնյան վազորդը, ով մասնակցում էր Փարիզի վերջերս տեղի ունեցած Օլիմպիական խաղերին, կիրակի օրը տեղի ունեցա հարձակումից հետո կյանքի հետ անհամատեղելի այրվածքներ էր ստացել: Հյուսիս-արևմտյան Քենիայի իշխանությունները, որտեղ ապրել և մարզվել է Չեպթեգեյը, ասել են, որ նա թիրախավորվել է իր երկու […]

Նշանակել են նոր վարչապետին /Տեսանյութ/

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Միշել Բարնիեին վարչապետ է նշանակել արտահերթ ընտրությունների քաղաքական փակուղում հայտնվելուց գրեթե երկու ամիս անց։ 73-ամյա պարոն Բարնյեն ԵՄ-ի նախկին գլխավոր բանակցողն էր Brexit-ի հարցով և ղեկավարել է բանակցությունները Մեծ Բրիտանիայի կառավարության հետ 2016-ից 2019 թվականներին: Լինելով հանրապետականների (LR) կուսակցության վետերան՝ նա երկար քաղաքական կարիերա է ունեցել և զբաղեցրել տարբեր բարձր պաշտոններ՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ