15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԱՄՆ-ի կողմից իրականացվող «սանկցիաների պատերազմը» ունի հստակ թիրախներ․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԱՄՆ-ի կողմից իրականացվող «սանկցիաների պատերազմը» ունի հստակ թիրախներ՝ Չինաստանն ու Իրանը, բայց առաջնայինը միանշանակ Չինաստանն է։ Վաշինգտոնի ռազմավարական նպատակը Պեկինի տնտեսական ու էներգետիկ հնարավորությունների սահմանափակումն է։
Հենց այդ պատճառով ԱՄՆ-ը փորձում է ցանկացած գնով վերահսկողություն հաստատել իրանական էներգետիկ պաշարների նկատմամբ․ Իրանի նավթն ու գազը Չինաստանի համար կենսական նշանակություն ունեն, և այդ կախվածությունն է, որ Վաշինգտոնը փորձում է վերածել ճնշման գործիքի։
Իրանի հիմնական առևտրային գործընկերը Չինաստանն է, երկրորդը՝ Թուրքիան։ ԱՄՆ-ի վերջին հայտարարությունը՝ Իրանի հետ առևտուր իրականացնողների նկատմամբ 25% տարիֆ կիրառելու մասին, իրականում հարված է ոչ թե միայն Թեհրանին, այլ առաջին հերթին Չինաստանին և տարածաշրջանային առևտրային շղթաներին։
Ըստ էության՝նմանօրինակ սանկցիաներ կիրառելն առաջին հերթին միջոց են, ոչ թե նպատակ, իսկ տվյալ դեպքումը նպատակը մեկն է՝ թուլացնել Չինաստանը որպես գլոբալ մրցակից։ Ասեմ ավելին՝ ԱՄՆ-ի անվտանգության ռազմավարության մեջ Չինաստանը ձևակերպված է որպես թիվ մեկ վտանգ, այնպես որ՝ հետևությունները թողնում եմ ձեզ»:
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ