26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Հերթական կոռուպցիոն գործարքը

«Ժողովուրդ»-ը գրում է. «ԿԳՄՍ փոխնախարար, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Գիլոյանի վստահված ռեկտորի ժ/պ Տիգրան Սիմոնյանը պաշտոնի հերթական չարաշահումն է թույլ տվել։ Չարաշահման արդյունքում պետությանը զգալի ֆինանսական վնաս է հասցվել, բայց պակաս կարևոր չէ կոռուպցիոն գործարքը։ Բանն այն է, որ պետական նմուշի դիպլոմների տպագրությունը, ըստ աշխատանքային պայմանագրի և պաշտոնի […]

ՔՊ-ում խմորումներ են՝ Փաշինյանը որոշել է «քցե՞լ» Արեւմուտքին

«Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ խմբակցության արեւմտամետների թեւում լուռ քննարկումներ ու դժգոհություններ են խմորվում՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը որոշել է «քցել» Արեւմուտքին․ Բաքվի հետ ուղիղ է շփվում, Ռուսաստանի հանդեպ հարգալից վերաբերմունք է պահանջում, ԵՄ-ի հարցով հանրաքվեին է դեմ։ Նրանք կարծում են, որ Արեւմուտքը չի ների Փաշինյանին՝ խաղաղության գործընթացը ռուսական հարթակ տեղափոխելու համար, եւ հնարավոր է «սալյուտը ներսից […]

Արարատ Միրզոյանը դատարանում հայտարարել է, թե ճանաչել է իրեն ծեծողին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դատարանում հայտարարել է, որ իրեն ծանոթ են իր դեմ «մահափորձի» գործով անցնող ամբաստանյալ Թորգոմ Ասատրյանի դիմագիծն ու կառուցվածքը։ Այդ մասին «24Նյուզ»-ին հայտնել է Ասատրյանի փաստաբան Արագած Զաքարյանը։ Ի դեպ, նույն գործով հարցաքննված Միրզոյանի անվտանգության աշխատակիցները դատարանին հայտնել էին, որ չեն ճանաչում երիտասարդին ու չեն տեսել, որ նա հարվածել է […]

Երկու դիպլոմ ունեցողը աշխատանք չի գտնում, որովհետև դիպլոմ չունեցողն է երկիր ղեկավարում

Լրագրող Հասմիկ Բաբաջանյանը «Հրապարակ»-ի իր հոդվածում գրում է. «Ասում է՝ երկու դիպլոմ ունեցողը աշխատանք չի գտնում։ Ճիշտ է, ավելին կասեմ։ Երկու դիպլոմ ունեցողը աշխատանք չի գտնում, որովհետև դիպլոմ չունեցողն է երկիր ղեկավարում, որովհետև անդիպլոմավորները իշխանության եկան և պաշտոնն օգտագործելով «դիպլոմ թխեցին»»։  

Զբոսաշրջիկների պատճառով ցանկանում են սահմանափակել մուտքը Տրևի շատրվան /Տեսանյութ/

Հռոմի իշխանությունները ցանկանում են սահմանափակել մուտքը Տրեվի շատրվան, քանի որ քաղաքը ուշ բարոկկո ոճի գլուխգործոցի համար չափազանց մեծ ծավալի զբոսաշրջության հետևանքների հետ է բախվում: «Անձամբ ես կողմ կլինեի դիտարկել Տրեվի շատրվանի ժամանակով սահմանափակ մուտքի նոր ձևը», – Corriere della Sera պարբերականի հետ զրույցում հայտարարել է  քաղաքային խորհրդի անդամ, զբոսաշրջության համար պատասխանատու Ալեսանդրո Օնորատոն: Պաշտոնյան նշել […]

Ահա, թե ինչպիսի ծախսեր է նախատեսել իշխանությունը

«Ժողովուրդ»-ը գրում է. «Սեպտեմբերի կեսերին քաղաքական էլիտան զբաղված է լինելու ոչ միայն Ազգային ժողովի նոր նստաշրջանի մեկնարկով, այլ նաեւ «Համաշխարհային հայկական գագաթնաժողով»-ի միջոցառմամբ։ «Համաշխարհային հայկական գագաթնաժողով»-ի համար, որը նախատեսված է կազմակերպել սեպտեմբերի 17-20-ը, արդեն ծախսվել է 242 մլն 399 հազար դրամ, որը հավասար է 620 հազար ԱՄՆ դոլարի։ Օրինակ՝ նշված գումարով Նիկոլ Փաշինյանը կկազմակերպեր երկօրյա […]

Թրամփը և Մասկը իրար հետ կաշխատեն /Տեսանյութ/

Reuters-ի փոխանցմամբ՝ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը  երկրի տնտեսական տեսլականը ներկայացնելու  լայնածավալ ելույթի ժամանակ հայտարարել է, որ եթե նոյեմբերի 5-ի ընտրություններում ինքը հաղթի, իր միլիարդատեր աջակից Իլոն Մասկի գլխավորությամբ կստեղծի հանձնաժողով՝ կառավարության արդյունավետությունը բարելավելու համար: Թրամփը չի հստակեցրել՝ ինչպես է աշխատելու նման հանձնաժողովը, բացի այն, որ հանձնաժողովը իր ստեղծման օրվանից վեց ամսվա ընթացքում «խարդախությունն ու […]

Եկող շաբաթ Apple-ի շնորհանդեսն է /Տեսանյութ/

Եկող շաբաթ Apple ընկերությունը կներկայացնի իր հանրահայտ տեխնիկայի հերթական նորությունները՝ հեռախոսներ, պլանշետներ, ժամացույցներ: Նոր Apple Watch 10 խելացի ժամացույցն էապես կտարբերվի իր նախորդներից։ Ինսայդերի փոխանցմամբ՝  ժամացույցի շրջանակը ռեկորդային փոքր կլինի և էկրանը կոր կլինի: Ակնկալվում է, որ ժամացույցը հասանելի կլինի երկու նոր չափերով՝ 42 և 46 մմ: Apple Watch 10-ը կունենա երկու բարձրախոս, իսկ կորպուսը […]

ՄԻՊ-ն ու գլամուր իշխանական փարթիները

«Հրապարակ»-ը գրում է. Աննա Հակոբյանը սիրում է պաշտոնյա կանանց հետ երեւալ: Վերջերս Գլխավոր դատախազի ու ՄԻՊ-ի հետ ինչ-որ ճաշկերույթի էին, ինչը հատկապես` անկախ համարվող ՄԻՊ-ի դեպքում բուռն քննարկումների տեղիք տվեց: Երեկ Անահիտ Մանասյանը փորձել է բացատրել․ «Սոցիալական եւ պաշտոնական միջոցառումներ բոլոր պետություններում տեղի են ունենում եւ բոլոր պաշտոնատար անձինք շատ հաճախ․․․ հավաքվում են եւ միասին […]

Ֆրանսիայի նորանշանակ վարչապետը 2021թ.-ին այցելել է Արցախ

Այսօր Ֆրանսիայի նոր վարչապետ նշանակված Միշել Բարնյեն 2021թ.-ին այցելել է Արցախ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ աղբյուրի՝ 2021 թվականի դեկտեմբերի 21-23-ը Միշել Բարնյեն Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսեի հետ այցելել է Արցախ։ Ղարաբաղի տարածքում նրանք հայտարարություն են արել՝ կոչ անելով հետ կանչել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին և պատժամիջոցներ կիրառել պաշտոնական Բաքվի նկատմամբ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ