Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն արդեն ավելի քան երկու ամիս ապօրինի կալանքի տակ են․ Խաչատրյան

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլի օրոք մեկ անգամ չէ, որ քաղաքական հաշվեհարդարի նպատակով կայացվել ու շարունակում են կայացվել դատական ապօրինի որոշումներ։ Դա վաղուց այլևս գաղտնիք չէ, անգամ ամենանիկոլականներն են հասկանում, թե ինչ է անում «նիկոլի դատարանը» ընդդիմադիր գործիչների հետ։
Այս ութ տարիների ընթացքում բազմիցս ականատես ենք եղել ամենաաբսուրդային ու զավեշտալի դատական որոշումների, ապօրինի կալանավորումների, մարդու իրավունքների կոպիտ ու ցուցադրական ոտնահարումների: Դատական համակարգը փաստացի վերածվել է քաղաքական մահակի՝ լռեցնելու, վախեցնելու և քաղաքական դաշտը բռնաճնշումներով «մաքրելու» համար։











































