Ենթադրյալ ահաբեկիչներին Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի առանձնատներից մեկը վարձով տրամադրած տանտիրուհին Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ արդեն հարցաքննվել է հետաքննիչի կողմից: Նրա պատմելով, իրեն հարցրել են, թե ովքեր են եղել, ինչպես են գտել իր բնակարանը, արտասովոր կամ կասկածելի բաներ նկատել է, թե ոչ: Տանտիրուհին նշեց, որ չգիտի` արդյոք հարևաններից որևէ մեկին նույնպես հարցաքննել […]
Երանի այն մարդուն, որ կլսի ինձ, և այն մարդուն, որ կպահի իմ ճանապարհները, մշտապես կտքնի իմ դռների առջև և կպահպանի իմ դռների շեմերը։ Իմ ուղիները կյանքի ուղիներ են, և Տերն է սահմանել իմ կամքը։ ԱՌԱԿԱՑ 8: 34-35
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, իրացնելով օպերատիվ տվյալներ այն մասին, որ 1981 թվականին ծնված, 1997 թվականից Իսպանիայի Թագավորությունում բնակվող և 2015 թվականի ապրիլից Երևան քաղաքում ժամանակավոր բնակություն հաստատած՝ ՀՀ քաղաքացի Արթուր Վալերիկի Վարդանյանը, ՀՀ-ում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, 2015 թվականի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն, դրանում հավաքագրելով հիմնականում չաշխատող ՀՀ […]
Թուրքագետ Գևորգ Պետրոսյանն անիրատեսական է համարում, որ ռուս-թուրքական հարաբերությունների սրացման արդյունքում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Գյումրիի ռուսական 102 ռազմաբազան կհայտնվի թիրախում: Հիշեցնենք, որոշ քաղաքագետներ վերլուծում են, թե Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան կարող է թիրախավորվել : Մեզ հետ զրույցում թուրքագետը նշեց` 102-րդ բազայի վտանգի մեջ լինելը նշանակում է լայնածավալ ռազմական գործողություններ կամ պատերազմ Ռուսաստանի և Թուրքիայի միջև: Ինչ պետք […]
Ռուս աստղերը սկսել են հրաժարվել Թուրքիայում իրենց հանգստից եւ համերգներից այն բանից հետո, երբ նախօրեին Թուրքիան խոցեց ռուսական կործանիչ ինքնաթիռը։ Ռուս հայտնի պարուհի Անաստասիա Վոլոչկովան հայտարարել է, որ հրաժարվել է մեկնել մի երկիր, որը մարտահրավեր է նետել Ռուսաստանին։ «Ես սիրում էի Թուրքիա գնալ, այնտեղ լավ հանգիստ կարելի էր վայելել։ Բայց հիմա հայտարարում եմ, որ հրաժարվում […]
Հիմք ընդունելով «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2015 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 0101196015 ու Բալկանֆարմա-Տրոյան ԱԴ ընկերության գրությունները` ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 3245-Ա հրամանով անվավեր է ճանաչվել Բուլղարիայի «Բալկանֆարմա-Տրոյան ԱԴ» դեղագործական ընկերության արտադրության «Տոպոգել, կետոպրոֆեն, դոնդող, 25մգ/գ, 40գ ալյումինե պարկուճ» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում: Նշենք, […]
Քիչ առաջ ՀՖՖ գրասենյակում ավարտվեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հանդիպումը մի շարք առաջատար լրատվամիջոցների ղեկավարների, խմբագիրների, ֆուտբոլային լրահոսերի պատասխանատուների և վերլուծաբանների հետ: Հրավիրված ներկայացուցիչների հետ զրույցն ընթացավ հայկական ֆուտբոլին, ֆուտբոլային ակումբներին, Հայաստանի ազգային հավաքականին վերաբերող ամենատարբեր խնդիրների շուրջ: ՀՖՖ նախագահը պատասխանեց նաև ներկաներին հետաքրքրող բոլոր հարցերին: Խոսվեց նաև մի շարք խնդիրների մասին, որոնք չհրապարակվող տեղեկատվության […]
Տավուշի մարզի սահմանային Չորաթան գյուղի փոքրիկ բնակիչը առողջական լուրջ խնդիրներ ունի: Այդ մասին ընտանիքին հայտնի դարձավ, երբ լրացավ տղայի 1 տարին: Ազատ Ուդումյանի մոտ հայտնաբերվել է հազվադեպ հանդիպող լյարդի ֆիբրոզ հիվանդությունը: 3 ամյա Ազատի հիվանդության մասին Henaran.am-ը ահազանգեց դեռևս մեկ տարի առաջ: Մեզ հետ զրույցում փոքրիկ Ազատի տատը՝ Կոմուն Ուդումյանը նշել էր, որ 2 ամյա փոքրիկը ունի […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը բարձր է գնահատել հայ-սերբական միջպետական հարաբերությունների ներկայիս մակարդակը՝ ընդգծելով, որ վերջին տարիներին երկու բարեկամ երկրների միջև ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, աշխուժացել են տնտեսական հարաբերությունները, ընդլայնվել է իրավապայմանագրային բազան, խորացել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը: Սերժ Սարգսյանը կարևորել է Նախարար Բրատիսլավ […]