01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Շուշան Պետրոսյանը էթիկայի հանձնաժողովում ունի առնվազն մեկ պաշտպան

Փետրվարի 1-ին Աժ էթիկայի հանձնաժողովը կքննի Շուշան Պետրոսյանի վարքագծի վերաբերյալ դիմումը և կորոշի վարույթ ընդունե՞լ, թե՞ մերժել:

Հիշեցնենք, որ դիմումի առիթը պատգամավոր Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան օգտատերերից մեկի մեկնաբանության տակ գրել էր.

«Չհամարձակվես գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ», դրան հաջորդեց Էթիկայի հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանի մեկնաբանությունը, թե Շուշան Պետրոսյանի արած արտահայտությունը երևի ամենաանմեղն է, որովհետև ֆեյսբուքյան էջերում կարելի է հանդիպել ամենավերջին հայհոյանքների:

Henaran.am-ը Սուքիաս Ավետիսյանից հետաքրքվեց, թե ինչպես է պատգամավորը քվեարկելու: Պատգամավորն ասաց, որ դեմ կքվեարկի համակուսակից պատգամավոր Շուշան Պետրոսյանի վարքագծին վերաբերող դիմումը վարույթ ընդունելուն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ