Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարների հանդիպումը
Դեկտեմբերի 1-ին աշխատանքային այցելությամբ Բրյուսելում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմի հետ։ Հանդիպմանը նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Շվեդիայի հետ համագործակցության զարգացմանը` քաղաքական, տնտեսական և հումանիտար բնագավառներում՝ փաստելով, որ վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել են հայ-շվեդական հարաբերությունները, ինչն արտացոլվել է փոխայցելությունների և քաղաքական երկխոսության ինտենսիվությամբ։ Զրույցի […]