17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նռան 10 օգտակար հատկությունները

1. Ակտիվացնում է հորմոնները
Յուղերը, որոնք պարունակվում են նռան հատիկների կորիզներում, վերականգնում են օրգանիզմի հորմոնալ բալանսը: Դրա համար խորհուրդ է տրվում ուտել նռան սերմերը ցավալի մենստրուացիաների, գլխացավերի և կլիմաքսի հայտնվելու ժամանակ:
2. Բնական ինսուլին
Նռան պտուղները այն հազվադեպ «քաղցրեղեններից» են, որոնք ոչ միայն ցուցված են, այլ նաև օգտակար են շաքարային դիաբետով հիվանդներին: Օգտագործելով օրվա ընթացքում, 4 անգամ, մինչ ուտելը, ընդամենը կես թեյի գդալ նռան հյութ՝ հնարավոր է էականորեն իջեցնել շաքարի մակարդակը արյան մեջ:
3. Բարձրացնում է հեմոգլոբինը
Նուռը հնագույն ժամանակներից հայտնի է որպես անեմեայի դեմ պայքարի լավագույն միջոց: Մարդկանց, ովքեր տառապում են սակավարյունությամբ, բավական է օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ օգտագործել 0.5 բաժակ նռան հյութ՝ 2 ամսվա ընթացքում:
4. Ախտազերծում է բերանն ու կոկորդը
Անգինայի, Ֆարինգիտի, նաև ստոմատիտի դեպքում օգտակար է ողողել բերանն ու կոկորդը նռան չորացրած կեղևի ջրային թուրմով, կամ նռան հյութով: Տանինները հեռացնում են ցավը, իսկ օրգանական թթուները ոչնչացնում ինֆեկցիան:
5. Իջեցնում է ճնշումը
Նռան սերմերը հիպերտոնիկների համար իսկական գտնված գանձ է, քանի որ դրանք շատ «փափուկ» իջեցնում են զարկերակային ճնշումը՝ օրգանիզմի վրա չթողելով ոչ մի կողմնակի ազդեցություն: Իսկ նռան պտղի չորացրած թաղանթները ավելացնելով թեյի մեջ՝ հանգստացնում են նյարդային համակարգը, ազատում անհանգստությունից, կարգավորում գիշերային քունը:
6. Հրաշալի կոսմետիկական միջոց
Թեթևակի բոված, նռան կեղևը, կարագի կամ ձիթապտղի յուղի հետ խառնած՝ հրաշալի միջոց է մաշկի չորության, ուգռիների և թարախային ցանի դեմ: Իսկ չորացրած կեղևի փոշով կարելի է էֆեկտիվ բուժել այրվածքները, ճաքերն ու քերծվածքները:
7. Հակաաբորբոքիչ
Չորացրած կեղևների թուրմը հրաշալի միջոց է տարբեր տեսակի բորբոքումների դեմ (երիկամներ, լյարդ, հոդեր, գինեկոլոգիական օրգաններ և այլն):
8. Դուրս է բերում ռադիացիան
Նրանց համար, ովքեր աշխատում են ռադիոակտիվ իզոտոպների հետ կամ աշխատում են բարձր ռադիոակտիվության գոտիներում, սննդակարգի անփոխարինելի բաղադրիչ է նռան հյութը:
9. Հզոր հակաճճվային միջոց
Հասած նռան կեղևը պարունակում է պելտերին, իզոպելտերին և մեթիլիզոպելտերին ալկոհոլիդներ, որոնք ունեն հզոր հակաճճվային ազդեցություն:
10. Լուծի դեմ
Նռան կեղևն ու պտուղները ունեն կապող հատկություն, այդ իսկ պատճառով բավական արդյունավետ օգտագործվում են լուծի, կոլիտի և էնտերոկոլիտի դեմ:

Nuga Best – Armenia
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ