14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրջ փորձություն

Անցած տարեվերջին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարներին հրահանգեց նիստերից հետո կառավարության շենքի հիմնական մուտքից դուրս գալ, այլ ոչ թե հետնամուտքից եւ չխուսափել լրագրողների հարցերին պատասխանելուց:

Ամիսներ են անցել վարչապետի հորդորից: Մինչդեռ, նախարարներն այդպես էլ չեն հրաժարվում կառավարության հետնամուտքից դուրս գալու սովորությունից: Փաստորեն, վարչապետի հորդոր հրահանգը լուրջ փորձություն դարձավ եւ վարչապետի, եւ գործադիրի անդամների համար: Որքան էլ վարչապետի խոսքը անշրջանցելի թվար, լրագրողների եւ շենքի մոտ հավաքված բողոքավորների հետ պարբերական հանդիպումների տհաճ զգացողությունները նախարարների համար թերեւս անհաղթահարելի են:

Կառավարության գլխավոր մուտքից ինչպես նախկինում, այնպես էլ այժմ շարունակում են դուրս գալ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, երբեմն սոցապ նախարար Արտեմ Ասատրյանն ու գյուղնախարար Սերգո Կարապետյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ