14 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Աշոտյանը պայմանավորվել է` ձեւով դաշնակցական, բովանդակությամբ հանրապետական . Հրապարակ

Երկու օր առաջ երեւանյան սրճարաններից մեկում հանդիպում է տեղի ունեցել ԿԳ « նախարարների»` Արմեն Աշոտյանի եւ Լեւոն Մկրտչյանի միջեւ, ինչի մասին հրաժեշտի «դիսպետչերականի» ժամանակ Աշոտյանը տեղյակ է պահել ԿԳ աշխատողներին։ Ինչ է քննարկվել հանդիպման ժամանակ՝ ԿԳ աշխատակիցները տեղյակ չէին, միայն գիտեին, որ Մկրտչյանն ու Աշոտյանը քննարկել են կադրային «կոմպոնենտը». Մկրտչյանը խոստացել է կադրային «չիստկա» չանել։ […]

Երեխան ընկել է եռացող խաշի կաթսայի մեջ. Հրապարակ

Փետրվարի 6-ին այրվածքաբանական կենտրոն է տեղափոխվել 2.5 տարեկան երեխա՝ 11-12 տոկոս այրվածքներով, հիմնականում` ազդրերի հատվածում։ Այդ օրը տանը խաշ են պատրաստել, կաթսան դրել են հատակին, երեխան ընկել Է եռացող կաթսայի մեջ։ Բժիշկները երեխայի վիճակը գնահատում են միջին ծանրության:

Մահացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարը

94 տարեկանում կյանքից հեռացել է ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալին։ Վերջինը ծնվել է 1922թ. Եգիպտոսում: Նա 1992-1996թթ զբաղեցրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը: ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ նախկին գլխավոր քարտուղարի հիշատակը հարգել են մեկ րոպե լռությամբ:

Կօրինաչափեն ՀԿ-ներին

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 17-ին լսումներ է կազմակերպելու` քննարկելու կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը: Հիշեցնենք, ՀԿ-ների գործնեության օրենսդրական կարգավորումների շուրջ տեւական ժամանակ է անհամաձայնություն կա գործադիրի եւ հանրային սեկտորի միջեւ:

Արտաքսման կիրակի

Մեծ պահքի երկրորդ կիրակին՝ արտաքսման կիրակին, խորհրդանշում է Ադամի և Եվայի դրախտից արտաքսվելը: Արտաքսման կիրակիի ընթերցվածքները աղերսական են: Այս կիրակին աղերսում է. «Տե՛ր, ողորմիր մեզ, քանզի մենք մեր հույսը դրել ենք Քեզ վրա» (Եսայի 33:2): Երբ Աստված երկրի ստեղծագործության վերջում ստեղծեց մարդուն, բացի դրախտային սքանչելիքներից, նրան պարգևեց ազատ կամք՝ կա՛մ աստվածահաճո ճանապարհով ընթանալ, կա՛մ շեղվել: […]

Նիկը շարունակում է շոկի ենթարկել մարդկությանը

Քրիստոենության քարոզիչ Նիկ Վույնիչը շարունակում է շոկի ենթարկել: Ի ծնե վերջույթներից զրկված երիտասարդը կենդանի օրինակ է, ինչպես է Աստծո փառքը դրսեվորվում մարդու կյանքում: Ոչինչ չեմ կարողացել գտնել, որ ինձ խաղաղություն կտար: Աստծո խոսքի միջոցով ես իմացա իմ կյանքի նպատակի մասին. այն մասին, թե ով եմ ես, ինչու եմ ապրում եւ ուր եմ գնալու, երբ մահանամ: […]

Հարգանքի տուրք Վահագն Հովնանյանի հիշատակին

քաղաքապետ Տարոն Մարգարյանը Վահագն Հովնանյանի ընտանիքի անդամների և բազմաթիվ հյուրերի հետ միասին ներկա է գտնվել հայ մեծ բարերարի, ազգային և հասարակական գործչի հիշատակին նվիրված միջոցառմանը: Վահագն Հովնանյանի ծննդյան օրվան նվիրված արարողության շրջանակում կատարվել է մեծ բարերի հիշատակին նվիրված խաչքարի օրհնության և օծման կարգ: Այնուհետ ներկաները հարգանքի տուրք են մատուցել ազգային և հասարակական գործչի հիշատակին:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ