21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Անվավեր է ճանաչվել

Հիմք ընդունելով «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2015  թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 0101192115 գրությունը  և  ՀՀ ԱՆ դեղաբանական խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 10-2/15 նիստի եզրակացությունը` ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 3253-Ա հրամանով անվավեր է ճանաչվել Կանադայի «ԻԴ Բիոմեդիքալ Քորպորեյշն Քվեբեկ (ԳլաքսոՍմիթԿլայն Գրուպ)» դեղագործական ընկերության […]

Գազալցակայանները փորձաքննություն կանցնեն. փոխնախարար

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանն ԱԺ-ում լսումների ժամանակ հայատարարեց, որ դեռ կան գազալցակայաններ, որոնք չեն անցել փորձաքննություն, սակայն մինչև դեկտեմբերի վերջ բոլոր գազալցակայանները փորձաքննության են անցնելու, ուղղակի նրանց մեկ տարի ժամանակ էր տված: «Տեխնիկական անվտանգության ապահովման խնդիրները» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն […]

Վերելակների կեսը տեխզննություն չի անցել /վիդեո/

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը հրավիրել էր խորհրդարանական լսումներ՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման խնդիրները» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ՏԿԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանից հետաքրքրվեց, թե քանի՞ տեխզննություն չանցած վերելակ կա Հայաստանում: «6.734 վերելակներից տեխզննություն չի անցել 3.335-ը: Եթե տուգանենք, ապա մեկ միլիոն դրամ պետք է տուգանենք, բայց ո՞ւմ […]

Ահաբեկիչները 170 հոգու պատանդ են վերցրել Մալիում /վիդեո/

Զինված ահաբեկիչները Մալիի մայրաքաղաք Բամակոյում գտնվող «Radisson Blue»հյուրանոցում 170 մարդու են պատանդ վերցրել, որոնցից 140–ը հյուրեր են, 30–ը՝ հյուրանոցի աշխատակիցներ, գրում է РИА Новости–ն։ Նշվում է, որ ահաբեկիչները հյուրանոց են ներխուժել «Ալլա՛հ, աքբա՛ր» վանկարկումներով։ Տեղեկություններ կան 5 սպանվածի և տասնյակ վիրավորների մասին։ Արդեն հայտնի է, որ պատանդների թվում Ֆրանսիայի եւ Թուրքիայի քաղաքացիներ կան։

«Աղմուկ և լույս». Փարիզի ահաբեկչության վայրերում Շառլ Ազնավուրը և այլ հայտնիներ ֆլեշմոբ կանցկացնեն

Ֆրանսիացի հայտնի մարդիկ՝ հանրաճանաչ շանսոնյե Շառլ Ազնավուրը, դերասանուհի Սիլվի Տեստյուն, Արաբական աշխարհի ինստիտուտի նախագահ Ժակ Լանգը եւ այլոք, այսօր երեկոյան, տեղի ժամանակով 21:20-ին, Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների վայրերում ֆլեշմոբ կանցկացնեն՝ «Աղմուկ և լույս» խորագրով, գրում է  Huffington Post-ը: Մի խումբ հայտնի մարդիկ նամակ են հրապարակել, որում մասնավորապես կոչ է արվում մեկ շաբաթ անց մոմեր և […]

Ինչի՞ց է «նեղացել» Քոչարյանը /վիդեո/

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի և Վարդան Օսկանյանի մտահոգություններին Սահմանադրական բարեփոխումների առնչությամբ՝ ՀՀՇ առաջնորդ Արարատ Զուրաբյանը նկատեց. «Այս փոփոխությունների պարագայում Ռոբերտ Քոչարյանը իր վերարտադրման հնարավորությունը չի տեսնում և  դա մտահոգիչ է: Մնացած բոլոր արտահայտությունները, խոսքերը սպասարկվում են  այդ հույզը, որը առկա է երկրորդ նախագահի մոտ, որին ի դեպ, առաջին անգամ կյանքումս նախագահ անվանեցի»: Զուրաբյանի խոսքով՝ եթե […]

Ժամանակին խմիր դեղերդ. Վահրամ Բաղդասարյանը` Զարուհի Փոստանջյանին

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի ԱԺ-ում հնչեցրած անեկդոտին` ինչպես «դևը կերավ ՀՀ նախագահին և նրա եղբայրներին» ասել է` խորհուրդ եմ տալիս ոչ թե քաղաքականությամբ զբաղվել, ակլ ժամանակին խմել դեղերը:

Գյուղնախն ու քաղաքապետարանը կհամգործակցեն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկել են  երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Կողմերը  գոհունակություն են հայտնել երկու գերատեսչությունների միջև վերջին տարիների ընթացքում ձևավորված փոխշահավետ համագործակցության վերաբերյալ` շեշտելով դրա ընդլայնման անհրաժեշտությունը: «Այժմ […]

Ամեն օր նոր տեսախցիկ են դնում, օրենքներ հանում … տաքսու վարորդների ավտոերթ-բողոք

Այս պահին Բրազիլիայի հրապարակում մոտ 40 տաքսու անհատ վարորդներ բողոքի ակցիա են անցկացնում` դժգոհելով տաքսիների լիցենզավորման նոր համակարգից: Henaran.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկն ասաց. «Անհատ տաքսու վարորդներին թույլ չեն տալիս, որ գոնե մի կոպեկ փող աշխատեն: Էնպես են անում, որ մենք թողնենք էս երկիրը ու գնանք: Մեր էրեխեքը տներում սոված նստած են, իսկ իրենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ