07 Հունիսի, Saturday, 2025
KFC

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» հանդիպման ժամը փոխվել է

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա նախատեսվածից ավելի ուշ ժամին: Մանկունյական ակումբի ղեկավարությունը դիմել էր ՈՒԵՖԱ-ին «Լիվերպուլի» դեմ պատասխան հանդիպման ժամը փոփոխելու համար:

«Յունայթեդում» մտավախություն ունեին, որ երկրպագուները չեն հասցնի աշխատանաքային օրվա ավարտից հետո ժամանակին հասնել մարզադաշտ, քանի որ հանդիպման անցկացմանը օրը՝ մարտի 17-ին Մեծ Բրիտանիայում նշվում է Սուրբ Պատրիկի օրը, և դա կարող է ծանրաբեռնել տրանպորտային միջոցների տեղաշարժը: ՈՒԵՖԱ-ն բավարարել է «Մանչեսեսթեր Յունայթեդի» խնդրանքը:

Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» պատասխան խաղը կկայանա մարտի 17-ին Երևանի ժամանկով ուղիղ կեսգիշերին, այլ ոչ թե 22:00-ին, ինչպես նախապես ծրագրված էր:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ