Ծառերը արմատախիլ են արվել. ահազանգում է Անահիտ Բախշյանը
«Հենց այս պահին ծառեր են հատվում Թամանյանի արձանի դիմացի «Սանտա Ֆե» սրճարանի շրջակայքում, որտեղ լայն թափով բետոնապատվում է այգու տարածքը: Այս մասին հայտարարություն է տարածել «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Անահիտ Բախշյանը փաստեց, որ ահազանգողը քաղաքացի է եղել և հայտնել է, որ ոչ միայն ծառերը հատվում են, այլև արմատախիլ արվում: […]





































