14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Զոքանչը պատվիրել է փեսայի սպանությունը

44-ամյա Իվան Սմերկունովը՝ Իրկուտսկի բնակիչ, ապշել էր, երբ փողոցում նրան մոտեցան ոստիկաններն ու ասացին, որ զոքանչը պատվիրել է իր սպանությունը։

Տղամարդուն սկզբում անգամ թվացել է, թե ընկերները որոշել են կատակել իր հետ, սակայն հայտնվելով ոստիկանական բաժանմունքում՝ հասկացել է՝ այս ամենը լրիվ լուրջ է։

«Այդ մասին ես ոչինչ չգիտեի, միայն երբ մայրիկիս ձերբակալեցին, ամուսինս պատմեց ամեն ինչ։ Մինչեւ հիմա չեմ հավատում, որ նման բան կարող էր տեղի ունենալ։ Այդ, մայրիկիս հետ մեր հարաբերությունները լավ չէին, բայց որ նա նման բան կանի, մտքովս չէր անցնում»,- ասել է Իվանի կինը՝ Ելենան։

Այն, որ պետք է փեսայից ազատվի, 68-ամյա կինը պատմել է պատահական ծանոթուհուն։ Նրանք ծանոթացել են ընկերների տանը։ Նա ասել է, որ ապրում է դստեր ու փեսայի հետ նույն տանն ու այլեւս ունակ չէ տանել դա։ Անգամ ծանոթուհուն հարցրել է, թե նա ծանոթ վարձու մարդասպան ունի, թե ոչ։

Կինն էլ անմիջապես ոստիկաններին տեղյակ է պահել, հետո փեսային սպանել ցանկացող զոքանչին ծանոթացրել իբր մարդասպանի հետ, ով իրականում ոստիկան էր։

Անդրեյին ոստիկանները հարդարել են, իբր նա սպանվել է, լուսանկարել ու նկարները տարել կնոջը։ Երբ նա ցանկացել է վճարել խոստացած 100 հազար ռուբլին՝ նրան ձերբակալել են։

Դատարանում կինը հայտարարել է, որ ցանկանում էր վրեժ լուծել աղջկանից՝ նա ամուսին ունի, իսկ ինքը միայնակ 3 երեխայի է պահել, մեծացրել։

68-ամյա կինը 5 տարվա ազատազրկման է դատապարտվել։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ