01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ստրկամտություն է լռելն ու անարգանքը կուլ տալը

Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը գրում է.

«Սիրելի կանայք ու աղջիկներ, ճիշտն ասած շնորհավորելու փոխարեն այս անգամ ուզում եմ առիթն օգտագործել ու մաղթանք-հորդոր հղել ձեզ (ու հեչ էլ, թե մարտի 8-ը հրեական Փուրիմի հետ կապ ունի ու որ Կլարա Ցետկինը հրեուհի է… բավարացիներն էլ հայ են, հետո՞ ինչ :

Սիրելիներս, որևէ մեկն իրավունք չունի ոչ ձեր վրա բղավելու, ոչ ձեր «ականջները քաշելու», ոչ էլ առավել ևս «մի մուշտի տալու» (եթե որևէ մեկին սա սիրո նշան կարող է թվալ, ուրեմն հոգեբանական լուրջ խնդիրներ ունի այդ մեկը, ասենք «սադիստ» է): Փորձը ցույց է տալիս (բրիտանացի իբր թե գիտնականները կապ չունեն էս փորձի հետ, որ այն կանայք, ովքեր պարբերաբար տարբեր տեսակի «բռնության» են ենթարկվել (սեռական, հոգեբանական, սոցիալական և ֆիզիկական), իրենց մեղավորությունն ունեն այդ երևույթի պարբերական դառնալու հարցում:

Երբեք ու երբեք ամոթ կամ անպատվաբեր չէ ընդդիմանալն ու պատասխան պահանջելը քեզ հարվածողից, քեզ անտեսող ու քո հանդեպ բռնություն գործադրողից: Ընդհակառակը՝ ստրկամտություն է լռելն ու անարգանքը կուլ տալը, երբ խոսքը հատկապես վերաբերում է «բռնությանը»:

Ոչ ոք չի ասում, թե ամենաչնչին խնդրի դեպքում վազեք ոստիկանություն, սակայն նորից, էտ անտեր փորձը ցույց է տալիս, որ էսօր իրեն զսպել չկարողացող ու բղավող ամուսինը վաղը ձեռքերին ազատություն կտա, իսկ մյուս օրն էլ հնարավոր է ճակատագրական «մի մուշտին» էլ հասցնի. ուրեմն մի՛ լռեք, խոսե՛ք ձեր ամուսինների հետ ու փորձեք հասկացնել, որ դուք իր չեք: Սիրելի կանայք և աղջիկներ, դուք եք ձեր կյանքի տերը, մի՛ թողեք որ որևէ մեկը բռնանա ձեր ազատ կամքի վրա»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ