26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Հովիկ Աբրահամյանը Գյումրիում է

1988 թ. ավերիչ երկրաշարժի 27-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Շիրակի մարզի Գյումրի քաղաք: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել Գյումրու «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցում տեղադրված 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել:

Հանուն երկրաշարժի զոհերի

Գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանն ուրախ է, որ «հաղթել է «այո»»-ն,ինքը «այո»-ի կողմնակիցն է: Վերջինս լրագրողների հետ զրույցում չցանակացավ լրացուցիչ բան ասել. «Երկրորդը՝ էսօր լռության օրն է, չեմ ուզում մեկնաբանել»: Արձագանքելով մեր դիտարկմանը, թե լռության օրը դեկտեմբերի 5-ն է՝ գեներալն ասաց, թե նկատի ունի 27 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հիշատակի օրը:

Ծնվել է 414 երեխա

Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ը ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 39384 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 414 երեխա՝ 202 տղա, 212 աղջի Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Միջազգային մամուլն անդրադառնում է մեր հանրաքվեին /վիդեո/

Միջազգային լրատվամիջոցներն արձագանքել են Հայաստանում նախօրեին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեին։ Ռուսական գրեթե բոլոր լրատվամիջոցներն ակտիվ կերպով հետեւել են հանրաքվեի ընթացքին։ Vesti.ru-ն նշել է, որ Հայաստանը հրաժարվեց նախագահական համակարգից եւ անցավ նոր՝ կառավարման խորհրդարանական համակարգի։ BBC Russian-ը, անդրադառնալով Հայաստանում երեկ անցկացված հանրաքվեին, հայտնում է, որ երկրում հանրաքվեին մասնակցածների մեծ մասը քվեարկել է կառավարման խորհրդարանական համակարգի օգտին: […]

Դուք արդեն չեբուրաշկայի կարգավիճակում եք. ԱԺ նախագահի հորդորը

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին Աժ-ում  «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ընդդիմությունը կշարունակի պայքարը՝ հանուն երջանիկ ապագայի։ Փոստանջյանի  խոսքով՝ ինքը նախօրեին իշխանությունների և  Սահմանադրական հանրաքվեի արդյունքների դեմ բողոքի ցույցի ժամանակ նորից իրեն երիտասարդ է զգացել եւ հիշել է անցյալը. «Այո՛, ես այրել եմ նախագահի, սահմանադրական դատարանի նախագահի, ԿԸՀ ղեկավարի խրտվիլակները»։ ԱԺ նախագահը հակադարձեց` Ձեզ վրա արդեն […]

Թվացյալ կայունությունը հղի է պոռթկումով

Հանրաքվեից նախնական քաղաքական հետևություններ է արել քաղաքական մեկնաբան Արշալույս Մղդեսյանը: Քաղաքական ուժերը, հատկապես ընդդիմադիր դաշտից, պետք է լուրջ խորհեն իրենց ապագայի մասին, քանի որ այս միջոցառումը ֆիքսեց նրանց ահավոր, ծայրահեղ թուլությունը անգամ ընտրատեղամասերում ոչ միայն գրագետ վերահսկողություն սահմանելու, այլ նաև ներկայացված լինելու տեսանկյունից: Մոտ 170 տեղեմասային հանձնաժողովների անդամների տեղերը թափուր էր: Կարծում եմ, որ այս […]

«Մի՛ արեք լուրջ, կին եք … ո՞ւր են էդ փողերը»

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ԱԺ հերթական քառօրյայի  ժամանակ հայտարարեց, թե չի ուզում «վատ բաներ» ասել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հասցեին, բայց ստիպված է` վերջինս չարաշահում է բարեկրթությունը: «Չեմ ուզում նման բաներ ասել, բայց Ձեր ձեռնարկներում գրեթե մոտեցել եք սկանդալային համբավ ունեցող այնպիսի շրջանակների, ինչպիսիք են «Ֆեմեն» խումբը: Մի՛ արեք լուրջ, կին եք, ինտելեկտ ունենք,-ասաց […]

Ընտրախախտումների վերաբերյալ քննվում է 2 քրեական գործ

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2015 թվականի նոյեմբերի 25-ին Երևան քաղաքի թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2-րդ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Զավեն Մ.-ն նույն տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին նյութապես շահագրգռելով առաջարկել է իրեն տրամադրել վստահված անձի երկու վկայական և 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի օրն իր ասած ժամին […]

Ցանկացել են մտնել ԿԸՀ շենք. հայտարարություն

ԿԸՀ լրատվական ծառայությունը  հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Մի քանի րոպե առաջ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտակայքում հավաքված մի խումբ քաղաքացիներ ցանկություն են հայտնել ներս մտնել հանձնաժողովի շենք և իրենց ունեցած որոշակի մտահոգությունների կապակցությամբ քննարկումներ անցկացնել ԿԸՀ նախագահի հետ: ԿԸՀ մամլո ծառայությունը հայտնում է, որ հանձնաժողովի ամբողջ կազմը, ներառյալ՝ դրա նախագահը, ներկայումս […]

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը դեկտեմբերի 6-ին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։ Այս մասին հայտնում է ԼՂՀ արտգործնախարարությունը: Այցի շրջանակներում Կարեն Միրզոյանը հանդես կգա ելույթով ԱՄՆ Կոնգրեսում Արցախի անկախության տարեդարձին նվիրված ավանդական միջոցառմանը, ինչպես նաև կունենա մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների և ԱՄՆ կոնգրեսականների հետ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ