29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Լավ» և «վատ» շաքարներ․ ինչ է պետք իմանալ

Մարդու օրգանիզմին անհրաժեշտ հիմնական սննդանյութերից են ածխաջրերը /շաքար ասվածը/, ճարպերը և սպիտակուցները:

Ածխաջրերը լինում են հիմնականում բուսական ծագման /կան նաև կենդանական ծագման ածխաջրեր, օր՝ լակտոզան, գլիկոգենը/,

Բուսական սննդի ածխաջրերն իրենց հերթին բաժանվում են մի քանի խմբի՝ պարզ ածխաջրեր, որոնց մեջ մտնում են մոնոսախարիդները /գլյուկոզը, ֆրուկտոզը, ռիբոզը և այլն/ և դիսախարիդները, և բարդ ածխաջրեր /պեկտին, ցելյուլոզը, հեմիցելյուլյոզ, բջջանյութը, գլիկոգենը և այլն/:

Պարզ ածխաջրերը նույն իրենք վատ շաքարներն են, քանի որ դրանք շատ հեշտությամբ քայքայվում են /մոնոսախարիդները անգույն նյութեր են, հեշտորեն լուծվում են, ունեն հաճելի քաղցրահամ/ և միանգամից անցնում արյան մեջ:

Էներգիայի աղբյուր

Ածխաջրերը մեր օրգանիզմի համար էներգիայի աղբյուր են:
Պարզ ածխաջրերը շատ արագ են ապահովում մեզ էներգիայով և շատ արագ էլ ծախսվում են, դրա հետ մեկտեղ տարբեր տեսակի վնասներ պատճառելով օրգանիզմին: Սա կարելի է համեմատել ցածրորակ վառելիքի հետ, որը, չնայած, այդ պահին աշխատեցնում է մեքենան, բայց հետո հասկանում ես, թե որքան վնաս է հասցրել շարժիչին:

Մարսողական

Օրգանիզմից միանգամից արյան մեջ անցնելով՝ պարզ ածխաջրերը միանգամից բարձրացնում են ինսուլինի մակարդակը:

՛՛Բարձրորակ վառելիք՛՛-ը մեր օրգանիզմի համար բարդ ածխաջրերն են: Դրանք շատ դանդաղ են քայքայվում և դանդաղ էլ ներծծվում են արյան մեջ, /մի մասը չեն էլ քայքայվում և չեն անցնում արյան մեջ/, բայց ապահովում են մեզ ՛՛անվնաս՛՛ և ՛՛անհետևանք՛՛ էներգիայով: Ավելին՝ այն մասը, որը չի ներծծվում արյան մեջ, իր վրա է հավաքում բոլոր վնասակար ծանր մետաղներն ու օրգանիզմում կուտակված ՛՛կեղտերը՛՛՝ տոքսինները, շլակները, կլանում է դրանք և դուրս բերում օրգանիզմից, դրանով իսկ օգնելով մարսողական գործընթացին: Այս բարդ ածխաջրերը նույնիս կարգավորում են խոլեստերինի ու շաքարի մակարդակը արյան մեջ:

Բարդ ածխաջրեր կարելի է ստանալ բանջարեղենից, ամբողջական հացահատիկներից:
Բարդ ածխաջրեր ստանալու համար օգտագործեք նաև լոբեղեն, ծլեցրած ցորեն, շագանակագույն բրինձ, 2րդ կարգի այլուրից պատրաստված հաց կամ խմորային այլ սնունդ /մակարոնեղեն, սպագետտի/, կամ ձեր ամենօրյա սննդակարգում ներառեք ցորենի կամ վարսակի թեփ և լիցքավորվեք առողջ ու որակյալ էներգիայով:

Սիրով

Վ.Պ.

 Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ