Կալանավորը հայտնել է իր նկատմամբ կիրառված բռնությունների մասին. հարուցվել է քրգործ
ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայող Ա. Թ.-ն հայտնել է, որ 2016 թվականի փետրվարի 16-ին` ժամը 18:00-ի սահմաններում, ծառայություն իրականացնելիս նկատել է քաղաքացու, ով փողոցում աղմկել և հայհոյանքներ է հնչեցրել, ինքը մոտեցել է քաղաքացուն և պահանջել դադարեցնել խախտել հասարակական կարգը, սակայն վերջինս չի ենթարկվել իր օրինական պահանջին: Իր կանչով դեպքի վայր են ժամանել ոստիկանության այլ աշխատակիցներ […]




































