Եթե Ռուսաստանը չի կարող դերակատարումն իրականացնել՝ պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ՝ ահազանգելով ԼՂ-ում ու Լաչինի միջանցքում լրացուցիչ միջազգային մեխանզիմներ գործարկելու անհրաժեշտության մասին. ՀՀ վարչապետ
Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գլխին կախված է էթնիկ զտումների ու ցեղասպանության վտանգը, Պաշտպանության բանակի գոյությունը արդարացված է, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով, սակայն, ՊԲ-ն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ցեղասպանության կանխարգելման միակ մեխանիզմը չէ. այսպիսի մեխանիզմ է նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը։ «Մենք հույս ունենք, որ ՌԴ-ն իր գործառույթը կկատարի լիարժեք, բայց եթե […]





































