01 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պետականության անընդհատությունը կար ի հեճուկս բոլոր պատմական և աշխարհաքաղաքական վայրիվերումների․ Կարեն Վրթանեսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.

«Արարատը եղել է երեք հայկական հանրապետությունների զինանշանների վրա՝ 1918-ից սկսած։ Այն խորհրդանշել է հայկական վերածնված պետականության շարունակականությունը, կարելի է ասել՝ նաև ազգային տեսլականը։

Նույնիսկ այն պարագայում, որ Հայկական ԽՍՀ-ն ստեղծած բոլշևիկները, մեղմ ասած, ատում էին իրենց նախորդներին և երբ հնարավորություն էր լինում, գնդակահարում էին։ Երրորդ հանրապետության հիմնադիրներն էլ բնավ չէին համակրում նախորդ՝ խորհրդային հանրապետության կուսակցական վերնախավին․․․

Բայց պետականության անընդհատությունը կար ի հեճուկս բոլոր պատմական և աշխարհաքաղաքական վայրիվերումների։

Հենց այս խորհրդանշական ու նաև նյութական անընդհատությունն է, որ հանգիստ չի տալիս թե՛ Թուրքիային և Ադրբեջանին, թե՛ դրանց հայաստանյան սպասարկուին»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ