Հանգստյան օրերին՝ 1500 կրակոց
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են իրադրությանն առաջնային գծում և պատասխան գործողությունների կդիմեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում: