Զարմացրեք մտերիմներին․ ինչպես պանրե գնդիկներ պատրաստել
Բաղադրությունը՝ • Պանիր • Սխտոր • Մայոնեզ • Ձիթապտուղ առանց կորիզի • Նուշ • Սամիթ Պատրաստման եղանակը՝ Գնդիկները կարելի է պատել նաև քերած գազարով կամ ձվի դեղնուցով։ Պանիրը քերել, ավելացնել սխտոր, մայոնեզ և լավ խառնել։ Ձիթապտուղների մեջ դնել նուշ։ Ստացված զանգվածից գնդիկներ պատրաստել, մեջը դնել նուշով ձիթապտուղը։ Գնդիկները պատել լավ մանրացված սամիթով։