14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Դրամապանակը վարորդն էր գողացել

Ոստիկանության Մաշտոցի հետաքննության բաժանմունք դիմած կինը հայտնել է, որ տաքսի ավտոմեքենայում է թողել դրամապանակը, որում եղել է 150 դոլար, 10.000 դրամ, սուպերմարկետի կուտակային և բանկային քարտեր: Ոստիկանները պարզել են, որ դրամապանակը գողացել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1982 թ. ծնված Հովհաննես Հ.-ն, ով հայտաբերվել և տվել է խոստովանական բացատրություն: Կատարվում է հետաքննություն:

ԱՄՆ մուտքի վիզա չեն կարողանում ստանալ. ահազանգ ՏՏ ոլորտի մասնագետներից

2014թ-ից սկսած Հայաստանում գործող Տեղեկատվական տեխնոլոգիանիրի ոլորտի ընկերությունների ներկայացուցիչները  ԱՄՆ մուտքի արտոնագիր հազվադեպ են ստանում՝ հյուպատոսական ծառայության սուբյեկտիվ մոտեցումների հետևանքով: Այս մաիսն այսօր ահազանգել են տեղեկատվական տեխնոլոգիանների ոլորտի մասնագետները: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հայտնել է, որ  որ ՏՏ ոլորտը կապված է արևմտյան շուկաների հետ, իսկ Հայաստանի ՏՏ ոլորտի արտադրանքի շուրջ 70 […]

ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստի շրջանակում Հայաստանի Հանրապետություն այցելած ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները Երեւան ժամանելուն պես ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, խոնարհումով ու լռությամբ հարգել մեկ ու կես միլիոն […]

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Հայաստանի բարեկամներին հորդորում է աջակցել հայամետ բանաձևերի ընդունմանը Կոնգրեսում

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հորդորում է Միացյալ Նահանգներում Հայաստանի բարեկամներին մարտի 14-ին զանգահարել կոնգրեսական իրենց ներկայացուցիչներին և հորդորել աջակցել հայամետ մի շարք բանաձևերի: Այդ մասին տեղեկացնում է Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը: «Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի՝ մարտի 14-ին ազգային զանգ կատարելու օրվան մասնակցելը դյուրին և արագ ճանապարհ է՝ աջակցելու հայամետ խնդիրներին: Դա միաժամանակ հիանալի հնարավորություն է […]

Հանրային խորհուրդը դեմ է ցորենի ալյուրի պարտադիր հարստացմանը

Ցորենի ալյուրի պարտադիր հարստացման հարցի վերաբերյալ Հանրային խորհուրդը բազմաթիվ քննարկումներ  է անցկացրել ինչպես շահագրգիռ կողմերի և մասնագետների հետ, այնպես էլ ՀԽ փոքր խորհրդի նիստերի ընթացքում: Հաշվի առնելով, որ հարցի լուծման հիմնական բաղկացուցիչ մասն է կազմում գիտական կողմը, Հանրային խորհուրդը դիմել է նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, որպեսզի ակադեմիայի գիտական կենտրոններում ևս հարցը քննարկվի և ներկայացվի դիրքորոշում   Հանրային քննարկումներից և բազմաթիվ կարծիքներ լսելուց հետո հարցի վերաբերյալ ձևավորվել է ՀԽ ընդհանուր եզրակացությունը.   1. Նպատակահարմար և հիմնավորված չէ ծրագրի իրականացման  մեթոդը, որով բնակչության թիրախային խմբի առողջական խնդիրն առաջարկվում է լուծել ողջ բնակչության ներգրավման միջոցով: Մինչդեռ բնակչության որոշակի շերտի համար դա կարող է վնասակար լինել, քանի որ կան իրար հակասող […]

Ստորագրվել է համագործակցության հուշագիր

Մարտի 11-ին Երևանի պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում ստորագրվել է համագործակցության հուշագիր «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) միջև։ Հուշագիրը ստորագրել են ՀԿ համանախագահներ Արա Մինասյանը, Դերենիկ Դումանյանը, Արա Բաբլոյանը, գործադիր տնօրեն Սմբատ Դաղբաշյանը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը։ Համագործակցության հուշագիրը նպատակ ունի խթանել երիտասարդների մասնակցությունը զարգացման գործընթացներին։ Համագործակցության շրջանակներում […]

Նախապատրաստական աշխատանքներ «Էրեբունի-Երևան 2800»-ին ընդառաջ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության ու սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի աշխատակիցների հետ, որի շրջանակում ներկայացվել են 2015 թվականին կատարած աշխատանքների հաշվետվությունները, առկա ձեռքբերումները, ինչպես նաև առաջիկա անելիքներն ու ծրագրերը: Քաղաքապետը մի շարք դիտարկումներ է կատարել: «Մշակույթի ոլորտում առկա ձեռքբերումներն, իհարկե, նկատելի են ու կարևոր, բայց […]

Հրդեհներ

Մարտի 10-11-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանի Արտաշիսյան փողոցում` թիվ 27 դպրոցի մոտակայքում, այրվել է 800 քմ, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մոտակայքում՝ 1000 քմ խոտածածկ տարածք, Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում՝ 4000 քմ եղեգնուտ, Արարատի մարզի Նոր Ուղի գյուղի դաշտերում՝ 1 հա, […]

Նոր Ընտրական օրենսգրքում հաշմանդամներին անտեսել են /վիդեո/

Հայաստանի հանրապետությունը 2010 թվականին վավերացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների»  կոնվենցիան, որտեղ հատուկ հոդվածով սահմանվում է հաշմանդամություն ունեցող մարդկանց մասնակցությունը քաղաքական և հասարակակական կյանքին: Վեցը տարի է կոնվեցիան ուժի մեջ է, բայց օրենսդրական առումով դեռ շատ անելիքներ ու բացեր կան»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության դաշինքի տնօրեն Զարուհի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ