«Բորուսիա»-ն պարտության մատնեց «Տոտենհեմ»-ին
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղին: «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ ընդունեց Լոնդոնի «Տոտենհեմ»-ին ու պարտության մատնեց այդ թիմին: Մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին: Նշենք, որ պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 17-ին, Լոնդոնում: