«Ֆոլքսվագեն Վենտո»-ի ուղևորուհին տեղում մահացել է
Մարտի 11-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 16-րդ կմ-ին բախվել է «ԿրԱԶ» բեռնատարի: Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն Վենտո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ուղևորուհին` 1997 թ. ծնված Մարի Քիրաջյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն: