17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

ՀԷՑ-ից զգուշացնում են

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին` պլանայինև վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն. Երևան քաղաքի` 10:30-13:30  Նոր Նորքի 1-ին զանգ.` Լվովյան փ. 17, 19, 21, 23,Նանսենի փ.16, 18, 18/1, 20  շենքերը և հարակից հանրային բաժանորդները, 14:00-17:00  Նոր Նորքի 1-ին զանգ.` Նանսենի փ. 16/1 շենքը և հարակից հանրային բաժանորդները, 10:30-14:30  Սայաթ-Նովա պող. 35, 37 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, 10:00-17:00  Մազմանյան փ. 18, 20, 22, Ե.Թադևոսյան փ. 15, 17, 19 շենքերը, Ներքին Շենգավիթ 9 փողոցը, Տիչինայի, Մխիթար Գոշի փողոցները, 11:00-13:00  Լեփսուսի փ.15, 17, […]

Հայհոյանք էլ է լինում. ԱԺ նախագահը` կարոտած /վիդեո/

Գերմանիայում բուժման կուրս անցնելուց հետո Հայաստան վերադարձած ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր խորհրդարանում էր: Նա տեղեկացրեց, որ իրեն լավ է զգում և վերադարձել է աշխատանքի: Լրագրողները խորհրդարանի ղեկավարին մի քանի հարց ուղղեցին: Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի միջև օրերս տեղի ունեցած բանավեճին անդրադառնալով` Գալուստ Սահակյանն ասաց. «Ես այդքան էլ տեղյակ չեմ՝ ով է […]

Բնապահպանական հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետարանում

 Ապրիլի 9-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկի, ինչպես նաև բնապահպանական այլ թեմաներ քննարկելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը հանդիպել է բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչների հետ: Ներկայացվել են վերջին տարիներին մայրաքաղաքային շաբաթօրյակների և ծառատունկերի արդյունքները, այդ ուղղությամբ նախատեսվող առաջիկա անելիքները: Ավետ Մարտիրոսյանը հատկանշել է, որ հատկապես տպավորիչ են ծառերի կպչողականության ցուցանիշները, որոնք առանձին ծառատեսակների դեպքում […]

Զենքի թույլտվության նոր կարգ կա

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի՝ մարտի 1-ի հրամանով հաստատվել է ՀՀ քաղաքացիներին զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար բժշկական եզրակացություն տրամադրելու նպատակով բժշկական կարգը: Ըստ այս կարգի հավելվածի՝ ՀՀ քաղաքացիներին զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար եզրակացություն տրամադրելու նպատակով անձիք պետք է ստուգվեն այն պոլիկլինիկաներում, որտեղ գրանցված են: Այն դեպքում, երբ նշյալ այդ պոլիկլինկան չի իրականացնում […]

Գիշերը` մեր դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1100 կրակոց

Մարտի 21-ին և լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահեն մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:  

ՀՀ ԱԳՆ խոսնակը` Բրյուսելի պայթյուններից

ՀՀ արտգործնախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Բրյուսելի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ գրառում է կատարել Twitter-ում «Բրյուսելի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ հստակ տեղեկություններ առայժմ չկան։ Վերջին տվյալով` զոհվել է շուրջ 14, տուժել 11 մարդ»։  

Ոստիկանապետի հետ կապված աղմկահարույց գործը ուղարկվել է դատախազություն

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, մարտի 8-ին Գորիսում ոստիկանների նկատմամբ բռնության, ինչպես նաև տարածքի ոստիկանապետի կողմից քաղաքացու նկատմամբ բռնության գործը Սյունիքի մարզային քննչական վարչությունն ուղարկել է դատախազություն` ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար: Մեր այս տեղեկությունները քիչ առաջ հաստատեցին նաև Քննչական կոմիտեից: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման՝ մարտի 8-ի  երեկոյան մի  խումբ երիտասարդներ գնացել են Գորիսի «Դիանա» ռեստորան, բայց նրանց […]

ՀՀ-ում էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 7%-ով

2016 թվականի փետրվար- մարտ ամիսներին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն ավելացել են 7 տոկոսով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Աղբյուրը նաեւ տեղեկացնում է, որ աճ է արձանագրվել ինչպես ատոմակայանում, այնպես էլ ՋԷԿ-երում և ՀԷԿ-երում։ ՀԱԷԿ-ում արտադրության ծավալներն ավելացել են 1,8, ջերմային կայաններում՝ 2, հիդրոկայաններում՝ ավելի քան […]

«Սևանը պետք չէ դիտարկել միայն որպես հանգստյան գոտի». – Բ. Գաբրիելյան

Ջուրն ունի սակագին, բայց նրա արժեքը մարդու կյանքի համար անգնահատելի է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի» տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը, հավելելով, որ Հայաստանը հարևան երկրների համեմատ ունի առավելություն, քանի որ Կովկասյան տարածաշրջանում Սևանա լիճն ամենամեծ քաղցրահամ ամբարն է համարվում: «Սևանը ոչ թե պետք է դիտարկել որպես հանգստյան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ