Բրյուսելում գտնվող ԱԺ պատգամավորները չեն տուժել
ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջում գրել է, որ Բրյուսելում գտնվող ԱԺ պատգամավորները չեն տուժել։ «Բրյուսելում ՀՀ դիվանագետները, քաղաքում գտնվող ԱԺ պատվիրակությունը չեն տուժել պայթյունների հետևանքով»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ այսօր մի շարք պայթյուններ են հնչել Բրյուսելում, ինչի հետեւանքով զոհերի թիվը հասել է 50-ի։