Ինչպե՞ս է ստացվել, որ ավելացել են հարկային մուտքերի ծավալները
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծում է՝ կարիք չկա չափից շատ ուշադրություն դարձնել հարկային մուտքերի ավելացմանը:
‹‹Դա աշխատանք է, պիտի ավելանա: Եթե հարկերի ծավալների ավելացմանը զուգահեռ՝ որակական համեմատություն ենք անում, տեսնում ենք՝ հարկատուների թիվը փոխվել է: Բնականաբար, պետք է փոխվի նաև հարկային մուտքի ծավալը: Ի դեպ, նախորդ ցուցանիշի համեմատ՝ այս վերջինը դրամով է ավելացել, իսկ դոլարային հաշվարկով ավելի պակաս է ստացվում››, – ասաց տնտեսագետը:
Տնտեսագետը նշեց՝ երբ այս դաշտում նոր ղեկավար է հայտնվում, նա անմիջապես ջանում է անել այնպես, որ հարկային մուտքի ծավալներն ավելանան:
‹‹Հարկային մուտքերը կարելի է ավելացնել տարբեր ճանապարհներով. հարկատուների համոզել ու պարտադրել են, որ վերջիննեսրս կանխավճարներ անեն››, – ասաց տնտեսագետը ու հավելեց՝ այդ մասին է վկայում 131 միլիարդ գերավճարը: