Ընտրողներին էլ վարորդների պես. Հայկական Ժամանակ
Իշխանական աղբյուրներից հայտնի դարձավ, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը, որ ՀՀ ավտոմայրուղիներն ու ճանապարհները ծածկել է տեսանկարահանող սարքերով, պատրաստ է ստանձնել ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու գործը: ԸՕ-ի քննարկումների ժամանակ ընդդիմության պահանջներից մեկն էլ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումն է, որպեսզի ընտրության պրոցեսը մի քանի տեսախցիկով 24 ժամ ուղիղ հեռարձակվի եւ պահպանվի, հնարավորություն տալով միջադեպերի տեսագրությունները հետագայում օգտագործել որպես ապացույց: […]