17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Դաբաղի կանխարգելման նոր պատվաստանյութն արդեն Հայաստանում է

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պատվիրած հակադաբաղային պատվաստանյութը մարտի 22-ին Ռուսաստանի Դաշնությունից ուղարկվել է Հայաստանի Հանրապետություն: Հիշեցնենք, որ նախորդ տարի Հնդկական թերակղզուց տարածաշրջանի երկրներ էր ներթափանցել դաբաղի նոր՝ AG-VII ենթատեսակ, իսկ դեկտեմբեր ամսին Արմավիրի մարզի՝ Թուրքիային սահմանակից գյուղերից մեկում գրանցվեց նույն տեսակի դաբաղի հիվանդության դեպք՝ ավելի ուշ հաստատվելով ռեֆերենս լաբորատորիայում: Դաբաղի AG-VII ենթատեսակի կանխարգելման […]

Վթարային ջրանջատում Նոր Նորքում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 24-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Բրյուսելում ահաբեկչական գործողություններից զոհվածների թվում ՀՀ քաղաքացիների չկան

Բելգիայի իշխանությունների տեղեկատվության համաձայն՝ այս պահի դրությամբ զոհվածների թվում ՀՀ քաղաքացիների չկան:Այս մասին Ֆեյսբուքի պաշտոնական էջում տեղեկացնում է Բելգիայում ՀՀ դեսպանությունը: Հիշեցնենք, որ երեկ Բրյուսելի օդանավակայանում մահապարտ-ահաբեկիչները պայթյուններ են իրականացրել։ Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել Է առնվազն 32 մարդ, վնասվածքներ են ստացել մոտ 230-ը:    

Սկանդալ մտավոր հետամնացություն ունեցող երեխաների մանկատանը /վիդեո/

Համացանցում կադրեր են հայտնվել, որոնցում երեւում է, թե ինչպես են մանկատանը ծեծում հիվանդ երեխաներին։ Դաղստանում մտավոր հետամնացություն ունեցող երեխաների մանկատան նախկին սաները պատմել են, որ իրենց հետ դաստիարակները դաժան են վարվել, ծեծի են ենթարկել։ Նրանք պնդում են, որ հիմա էլ այնտեղի երեխաները դաժան վերաբերմունքի են արժանանում։ «Սենյակներ կան, որտեղ երեխաները գետնին են քնում, նույն սենյակում […]

350 հայց է ներկայացվել դատարան

Այսօր լրագրողների հետ  քննարկման ընթացքում «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի նախագահ, իրավական փորձագետ Արտակ Զեյնալյանը և իրավական փորձագետ Արա Ղազարյանը խոսել են, որ Հայաստանում նախորդ տարվանից մեկնարկած  վարորդների համար   անվճար իրավաբանական օգնության ծրագրինմասին: Ըստ բանախոսների ծրագրին դիմած 610 վարորդների` 350 դատական  գործերով  120-ի գործընթացներն  ավարտված են և բոլորն էլ ունեցել են վարորդների համար բարենպաստ ավարտ, իսկ մնացած  գործերն  […]

Հնչակյան երիտասարդները Փարիզում ձախողել են ադրբեջանական կեղծ քարոզչության փորձը

Մարտի 20-ին՝ Փարիզում, <<Լամուրէօ>> նվագախումը պատրաստվում էր անցկացնել ադրբեջանական քարոզչության կողմից պատվիրված համերգ՝ նվիրված այսպես կոչված <<Խոջալուի դեպքերին>>: Համերգը պետք է կայանար <<Շանզէլիզե>> թատրոնում: Իմանալով այս մասին, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Փարիզի <<Նազարբեկ>> երիտասարդական միության մի քանի տասնյակ անդամներ ադրբեջանական կեղծ քարոզչության դեմ բողոքելու համար ցույց են անցկացրել թատրոնի շենքի դիմաց և ձախողել համերգի կայացումը: […]

Պետական կառույցների կայքերը պաշտպանված են. փորձագետ

Հայաստանում պետական մարմինների պաշտոնական կայքերը պաշտպանված են տարբեր տեսակի հաքերային հարձակումներից և կիբեռհանցագործություններից: Այսօր այս մասին լրագրողների հետհանդիպման ժամանակ հայտնել է մեդիա- փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Փորձագետը նշել է, որ 2009 թ. դեկտեմբերին ստեղծվեց կառույցը, որն սկսեց պաշտպանել պետական կայքերը, այդ ընթացքում գրեթե միջադեպեր չեն եղել.  «Չնայած հասկանալի է, որ պետական կայքերն ամենաթիրախավորվածն են: Այնպես որ, […]

ՀՀ-ի անդամակցությունը հեռանկարային կլինիկինոոլորտի զարգացման համար

2016 թվականի հունվարից Հայաստանը դարձել է Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» հիմնադրամի լիիրավ անդամ: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը` հավելելով, որ  Հայաստանի անդամակցությունը հեռանկարային է հատկապես կինոարտադրության, կինոոլորտի զարգացման համար: «Տասը տարի  բանակցել են և կինոարտադրության ոլորտում գրանցած հաջողությունները հնարավորություն ընձեռեցին դառնալ այդ հիմնադրամի լիիրավ անդամ: Կինոարտադրողները, պրոդյուսերները […]

Այս օրերին նման բան չի կարելի անել

Եվրամիության պատմության մեջ առաջին անգամ Եվրահանձնաժողովը կմասնակցի Ամստերդամի ամենամյա գեյ-շքերթին՝ իբրեւ հովանավոր։ Այս օրերին ահաբեկիչները իրենց գործողությունների սահմաններն են ընդարձակում՝ աշխարհի տարբեր ծայրերում իրականացնելով ահաբեկչական գործողություններ, խլելով բազմահազար մարդկանց կյանքեր, իսկ Եվրահանձնաժողովը, փաստորեն, նմանատիպ  ‹‹միջոցառման›› է մասնակցում, ավելին՝ հովանավորում: Անդրադառնալով սրան՝ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեց. ‹‹Դա տարբեր մեկնաբանություններ կարող է ունենալ, ասենք՝ անկախ ամեն ինչից՝ […]

Արժեքավոր է յուրաքանչյուր կյանք. Մեկնարկվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին նվիրված 5-րդ համաժողովը

Մոսկվայում մարտի 23-ին մեկնարկել է Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված հինգերորդ համաժողովը, որին մասնակցում է ավելի քան 2460 պատվիրակ 79 երկրից: Համաժողովին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի գլխավորու­թյամբ մասնակցում է նաև հայաստանյան պաշտոնական պատվիրակությունը: «Արժեքավոր է յուրաքանչյուր կյանք» խորագրով համաժողովին մասնակցում են քաղաքական և հասարակական գործիչներ, գիտնականներ, բուժաշխատողներ, կրոնական կազմակերպությունների ներկայա­ցուցիչներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ