19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Երբ կհայտարարվի գազի նոր գինը /վիդեո/

«Կանխատեսումներով ինձ մի դիմեք»,- այսօր՝ մարտի 31-ին Կառավարության հերթական նիստից հետո լրագրողներին  ասաց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք ՌԴ վարչապետը Հայաստանում հայտարարելու է գազի գնի նվազեցման մասին: «Ես սպասում եմ, որ ավելի շուտ կասենք»,-նկատեց նախարարը: Նախարարը հորդորեց, որ բանակցությունների ընթացքի վերաբերյալ, երբ չկա շոշափելի արդյունք, իրեն հարցեր չտան: Մանրամասները՝ […]

Արևմտյան երկրները մեզ միայնակ են թողել. Էրդողանի հարցազրույցը CNN-ին

Միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել ամերիկյան «CNN» հեռուստաալիքին: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` հարցազրույցի ժամանակ Էրդողանը քննադատել է Եվրոպական երկրներին իրենց տարծքներից «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությանը անդամագրվելու նպատակով Սիրիա մեկնողների հարցում անհրաժեշտ չափով հետևողականություն չցուցաբերելու համար: «Պետություններին կոչ ենք անում ահաբեկչության դեմ ընդհանուր դիրքորոշում […]

Մահացած ցմահ դատապարտյալը «Եհովայի վկա» էր

Այս գիշեր Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացել է ցմահ դատապարտյալ Հենրիկ Հովնիկյանը:  Այս տեղեկությունը Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում հաստատեցին Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից: 35-ամյա ցմահ դատապարտյալի մոտ ախտորոշվել է անեմիա՝ սակավարյունություն, սակայն վերջինս հրաժարվել է արյան փոխներարկումից: Նա եղել է «Եհովայի վկա» կրոնական կազմակերպության հետևորդ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է […]

Վերջին մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցել է 3 երկրաշարժ

Ս.թ. մարտի 24-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է 3 երկրաշարժ, որոնք զգացվել են ՀՀ բնակչության կողմից: Մարտի 24-ին 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.5) երկրաշարժ է տեղի ունեցել Ստեփանավան քաղաքից 9 կմ դեպի հարավ, զգացվել է Ստեփանավան քաղաքում և մոտակա բնակավայրերում՝ 3-4 բալ ուժգնությամբ: Նույն օրը 2-3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ […]

Պարգևներ՝ վաստակաշատ բժշկուհիներին

Երևանում գործունեություն ծավալող վաստակաշատ 7 բժշկուհիներ կանանց մեկամսյակի շրջանակներում այսօր պարգևատրվել են «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից։ «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի համանախագահ Արա Բաբլոյանը նշում է, որ կազմակերպությունն ամեն տարի գարնանային տոների առթիվ գնահատում է կին բուժաշխատողներին՝ իրենց նվիրումի և համակարգում ունեցած ներդրումների համար։ Պարոն Բաբլոյանն ընդգծեց, որ բուժաշխատողների մեծ մասը […]

«Երկուսով ավել, մեկով պակաս… դրանից քննարկման որակը չի տուժում»

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի գնահատմամբ` կարևոր չէ, թե որ կողմը քանի հոգի կներկայանա Ընտրական օրենսգրքի 4+4+4 քննարկմանը, պահո՞ւմ է, թե՞ չի պահում ձևաչափը, կարևորը, որ ԸՕ-ի շուրջ դրական արդյունքի հանգեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց պատգամավոր Արամ Մանուկյանը: «Կարևորը արդյունքներն են, և 3 հոգի, 6, թե 5, ինձ համար […]

Իրանում երկրաշարժի հետեւանքով ավերածություններ կան

Այսօր Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Կիար քաղաքում  5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով բնակելի տներ են ավիրվել, գրում է IRNA գործակալությունը։ Երկրաշարժի օջախը 6 կիլոմետր խորության վրա է գտնվում: Զոհերի մասին առայժմ տվյալներ չկան, սակայն բազմաթիվ տներ ավիրվել են։ Այժմ տեղի վայրում փրկարար ծառայություններն են աշխատում։  

Կան դրամաշնորհներ, որոնք պետք է ազատենք ավելացրած արժեքի հարկից.վարչապետ

Այսօր՝ մարտի 31-ին  Կառավարության նիստին  էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը : Ըստ նախագծի՝ սուբսիդիաների, սուբվենցիաների և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքներն ու գործառնություններն ազատվում են ավելացված արժեքի հարկից, եթե նշված ծրագրերն արժանացել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձևավորված մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանը: […]

Նոր պոմպակայաններ` բազմաբնակարան շենքերին

Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման նպատակով իրականացվող աշխատանքների շրջանակում «Երևան ջուր» ընկերության կողմից բարձրահարկ բազմաբնակարան շուրջ 100 շենքերի համար կառուցվում են բակային 30 նոր պոմպակայաններ: Ծրագիրն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկի և ԵՄ Հարևանության ներդրումային գործիք հիմնադրամի կողմից տրամադրված վարկային և դրամաշնորհային միջոցներով: Ծրագրի արդյունքում հնարավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ