Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գերմանական Deutsche Welle պարբերականի կայքում անցկացված հարցման արդյուքում ճանաչվել է Գերմանիայի առաջնության 2015-16թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
Մեր հայրենակիցը հավաքել է ձայների 26 տոկոսը, «Բայերի» հարձակվող Խավիեր Էրնանդեսը՝ 21 տոկոսը, իսկ «Բավարիայի» ֆուտբոլիստներ Թոմաս Մյուլլերը և Ռոբերտ Լևանդովսկին՝ 17-ական տոկոս:
Հիշեցնենք՝ Մխիթարյանը Բունդեսլիգայի այս մրցաշրջանում կատարել է 18 արդյունավետ փոխանցում և դարձել է առաջնության լավագույն ասիստենտը: Բացի այդ՝ Մխիթարյանը 11 գոլ է հեղինակել:
«Չեմ կարծում, որ կա ավելի ինչ-որ բան, քան ամբողջ աշխարհի երկրպագուներից ստացած այս պարգևը: Շնորհակալություն, որ կողքիս եք»,- գրել է Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում: