Վրեժի ծարավ /վիդեո/
«Ծնողի համար իր զավակին կորցնելը մահին է հավասար», – գրում է լրագրող Նարինե Կիրակոսյանը եւ շարունակում.
«Շատերս ապրիլի սկզբից, երբ իմացանք ու գիտակցեցինք, թե ինչքան զոհեր ենք տվել, քուն ու դադար չունենք։ Ամեն զինվորի մահը մեր անձնական ցավն ենք համարում․․․
Երեկ ևս մի զինվորի տուն էի այցելել ընկերներիս հետ՝ Վարդենիսի Փոքր Մասրիկ գյուղից Վրեժ Սարգսյանենց տուն։ Լսեցի Վրեժի հոր՝ Վարդանի մտորումները, որ էստեղ ներկայացնում եմ ձեզ։ Զոհված տղաների մահվանից անցնում է քառասուն օրը, ու նրանց հարազատներին այդ դժվար պահին մեր բոլորի կարեկցանքը, ներկայությունը, աջակցությունն է կարևոր։
Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իրենց լուման ներդրեցին և իմ ու ընկերներիս միջոցով նաև նյութական օգնություն ցուցաբերեցին զոհվածների ընտանիքներին։ Ամենակարևորը, որ մարդիկ մեր այցելությունից հետո զգում էին հայ ժողովրդի միասնականությունը։
Իրենք մենակ չեն ցավի, կորուստի հետ։ Մենք մի բռունցք ենք ու միասնականությամբ ենք ուժեղ»։