05 Հուլիսի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Զինյալ դիպուկահարի կողմից կրակ է բացվել.սպանվել է ոստիկան

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը տեղեկացնում է. «Քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքից զինյալ դիպուկահարի կողմից կրակ է բացվել: Սպանվել է ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրա Տեպանոսյանը»:

ՃՏՊ Դալար գյուղում

Հուլիսի 30-ին, ժամը 01.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Դալար գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ-3110» մակնիշի (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) 34 ZS 596 պետհամարանիշով և «ՎԱԶ-2199» (վարորդ Վ. Խ.) մակնիշի 34 RO 893 պետհամարանիշով  ավտոմեքենաները. տուժածներ չկան: […]

Բժիշկ Սալվադոր Խեչոյանն ազատության մեջ է

ՊՊԾ գնդում ներկայումս գտնվում է երկու բուժաշխատող: Շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանը մեզ  հետ զրույցում նշեց, որ Սալվադոր Խեչոյանը երեկ՝ հուլիսի 29-ին ՊՊԾ գնդի տարածքում վիրավորված երկու անձանց ուղեկցել է հիվանդանոց, եւ ետ չի վերադարձել ՊՊԾ գնդի տարածք: Ներկայումս ՊՊԾ գնդի տարածքում են գտնվում շտապօգնության բժիշկ Նորայր Թեւանյանն ու բուժքույր Մալինա Մարգարյանը: Չորորդ բժիշկը՝ Դավիթ Տոնոյանն ավելի վաղ […]

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել

Հուլիսի 29-ի երեկոյան, Ազատության հրապարակում սկսված հանրահավաքի կազմակերպիչները որոշել են իրականացնել երթ՝ Թումանյան-Աբովյան-Պուշկին-Վարդանանց-Նար-Դոս-Խորենացի փողոցներով: Սակայն երթի ընթացքում հավաքի մասնակիցների մի մասը, շեղվելով նախապես հայտնած երթուղուց, Նար-Դոս և Աղյուսագործների փողոցների խաչմերուկում ճեղքել են ոստիկականական պատնեշը, շարժվել Սարի Թաղի 3-րդ շարք փողոցով և բաժանվել երկու մասի: Գլինկայի փողոցի վերջնամասում ցուցարարներին ղեկավարել են Անդրեաս Ղուկասյանն ու Դավիթ Հովհաննիսյանը, […]

Մենք բոլորս նույն ժողովրդի զավակներն ենք.Մայր Աթոռ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել  Վանական խորհրդի ընդլայնված նիստ, որին հրավիրված են եղել Մայր Աթոռում պաշտոնավարող և հայաստանյան թեմերի առաջնորդ եպիսկոպոսները: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Անդրադառնալով մայրաքաղաքում ստեղծված կացությանը` ժողովականները հանդես է եկել հետևյալ ուղերձով. «Երևանում վերջին օրերին ծավալվող իրադարձությունները խաթարել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ