19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Տուժածներից մեկին դուրս կգրեն․ նոր մանրամասներ

Նեղ մասնագիտական բուժումը շարունակելու  նպատակով Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից տուժած  և  «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում վիրահատված 14 և 15 տարեկան պատանիները քիչ առաջ  բժիշկների ուղեկցությամբ տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: «Հաջողվեց կայունացնել երկու երեխայի առողջական վիճակն էլ,  անջատել արհեստական շնչառության սարքը և շտապօգնության մեքենայով տեղափոխել համապատասխան բժշկական հաստատություն»,- լրագրողների հետ ճեպացրույցում  տեղեկացրեց ՀՀ […]

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Երեւանում ուղեւորատար ավտոբուսի պայթյունի կապակցությամբ

Խորին ցավակցություն ենք հայտնում երեկ երեկոյան Երեւանում ավտոբուսի պայթյունից տուժած քաղաքացիներին եւ նրանց ընտանիքների անդամներին: Կարեւորում ենք հանրային նշանակության նման դեպքերի քննության եւ բացահայտման վիճակի վերաբերյալ հասարակության տեղեկացված լինելու իրավունքի լիարժեք երաշխավորումը: Ընդ որում, հատկապես կարեւոր է պետական համապատասխան մարմինների կողմից հասարակությանը պարբերական, ստուգված եւ համակարգված տեղեկությունների մատուցումը: Մյուս կողմից, այսպիսի իրավիճակներում անհրաժեշտ է զերծ […]

Պաշտոնից ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալը

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ալիկ Միրզաբեկյանին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված`Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի […]

Վարկածների շրջանակը նեղանում է․ քննությամբ պարզվում են ապրիլի 25-ին ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում  քննվող քրեական գործով  ՀՀ ԱԱԾ եւ ոստիկանության օպերատիվ հետախուզական մարմինների հետ համատեղ շարունակվում են իրականացվել ակտիվ և անհետաձգելի քննչական, օպերատիվ -հետախուզական միջոցառումներ՝ Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի ուշ երեկոյան թիվ 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի պատճառները, հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախնական տվալներով՝ պայթյունի պահին ավտոբուսում գտնվել է 10 […]

Պաշտոնանկ է եղել ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ Զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին պաշտոնից ազատելու մասին: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով Զինվորական ծառայություն անցնելու մասին […]

Հրատապ. աղմկոտ պաշտոնանկություններ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին պաշտոնից ազատելու մասին: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով Զինվորական ծառայություն անցնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ […]

Վառնայում Ջահերով Երթ է անցկացվել /վիդեո/

Ապրիլի 23-ին, Բուլղարիայի Հայերի Միության (ԲՀՄ) նախաձեռնությամբ տեղի ունեցավ այլևս ավանդական դարձած Ջահերով երթ: Երեկոյան ժամը 20:00-ին, հարյուրավոր հայորդիներ և բուլղար բարեկամներ Վառնայի ս. Սարգիս հայկական եկեղեցու բակից, վառված ջահերով շարժվեցին դեպի Հայոց ցեղասպանության հուշարձանը: Երթի մասնակիցները, որոնց առաջնորդում էին Վառնայի հոգևոր հովիվ Տ. Բարթուղիմեոս քահանա Հակոբյանը և ԲՀՄ գլխավոր քարտուղար Ներսես Կետիկյանը, քայլեցին Վառնայի գրեթե […]

Հայաստանում ՌԴ դեսպանությունը ցավակցել է

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը ցավակցել է ապրիլի 25-ի երեկոյան Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին: Այս մասին տեղեկացնում է  ՌԴ դեսպանատան լրատվական ծառայությունը: Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը շուտափույթ ապաքինում է մաղթել վիրավորներին ու տուժածներին:

ՊԲ-ն լիարժեքորեն տիրապետում է իրավիճակին. Շարմազանով

Այսօր ԱԺ երթական քառօրյայի սկզբում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը խոսեց ղարաբաղաադրբեջանական շփման գծում այս գիշեր տեղի ունեցած ինտենսիվ հրետակոծության մասին: Հիշեցնենք, այդ հրետակոծության հետևանքով հայկական կողմն ունի երկու զոհ: «Երեկ երեկոյան և այսօր առավոտյան իրավիճակը լարված է եղել շփման գծում: Ադրբեջանը, նենգորեն խախտելով Մոսկվայում ապրիլի 5-ին ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը կրակի դադարեցման մասին, հրետանու բոլոր […]

100 տոկոս համոզված եմ, որ ահաբեկչություն է. ականատես /վիդեո/

«Շատ ուժեղ պայթյուն էր: Մտածեցի մեքենան պայթեց, հետո պատուհանի ապակիները մեծ աղմուկով թափվեցին: Չեմ ուզում մտքերս բարձրաձայնեմ, բայց մի տեսակ տարօրինակ ալիք էր ու նույն գծի վրա գտնվող պատուհաններից մեկը պայթել է, մյուսը ոչ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հալաբյան 11 շենքի բնակչուհի  Հռիփսիմե Գրիգորյանը: Բնակիչները անհանգստացած են. «100 տոկոս համոզված եմ, որ ահաբեկչություն է»,-ասաց տարեց մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ