Հողը հետ չենք տալու`ո՛չ փուլերով, ո՛չ ամբղջովին, ո՛չ զիջումներով.գյումրեցի մտավորականը զայրացած է
Ներկայացնում ենք մանկավարժ, գրող, նկարիչ Արա Նախշքարյանի ֆեյսբուքի գրառումը
ԽՆԴՐԱՆՔ, ՀՈՐԴՈՐ, ՊԱՀԱՆՋ…
Ժողովու՛րդ, մի բան ասեմ․ 1994 թվականի մայիս 12-ից մինչեւ օրս, ինչ կնքվել է հայ-ադրբեջանական սահմանի զինադադարը, խոսվում է, ավելի ճիշտ խոսում ենք տարածքների ամբողջական վերադարձման, հողերի փուլային տարբերակով հետ դարձնելու, զիջումային ու փոխանակումով հանձնելու, միակողմանի զիջումների ու եւ այլնի մասին։
Հայե՛ր, հիշե՛ք, մենք ենք մեր երկրի սահմանի զինվորը եւ միայն մենք կարող ենք ասել` հողը կվերադարձվի՞, թե` ոչ, կփոխանակվի՞, թե` ոչ, փուլերո՞վ կհանձնեն, թե` ոչ…
Ի՞նչ խուճապի մեջ եք ընկել, ի՞նչ թեմա եք գտել իրար գլուխ ջարդելու, իրար վրա ցեխ շպրտելու, մեկդ մյուսին վարկաբեկելու, անհիմն ու անիմաստ եզրակացություններ անելու ու այդպես շարունակ։ Հիշի՛ր, եթե նման բան լինի, հաստատ ես ու դու թույլ չենք տա։ Իմ ու քո զենքից կրակվող փամփուշտը հաստատ կխառնի շատերի խաղաքարտերը, հաստատ շատերը կհասկանան, որ այս ազգին հաղթել չի լինի ու…
Սիրելի՛ հայեր, ձեր կողմից այս տեսակ, թեկուզ որպես լուր տարածվող նյութերը ավելի պարտվողական տրամադրության սինդրոմ են, քան հաղթանակի վճռական կեցվածք։ Մի՛շտ հիշեք, Հաղթողներն են թելադրողները։ Հաղթողն է սարսափի մեջ պահում պարտվողին եւ ստիպում զիջման գնալ, հարմարվել իր վիճակին ու նման շատ բաներ…
Հայե՛ր, հիշեք, քանի դեռ սահմանին իմ ու քո, մեր ու ձեր զավակներն են կանգնած, մենք իրավունք չունենք նման վերաբերմունք դրսեւորել ու մեր զավակների անկոտրում ոգին կոտրել։ Եկե՛ք անհիմն կոչեր ու եզրակացություններ անելու փոխարեն՝ «Հողը տալու են, հողը տվեցին, բա չիմացա՞ք երեկ ստորագրել են եւ այլն…», միասնաբար կանգնենք հայրենիքի սահմաններին կանգնած զինվոր քաջերի կողքին ու միասնաբար թույլ չտանք մեր պապերի երկիրը ոտնատակ տալուն։ Ե՛ս պատրաստ եմ…
Վստա՛հ եմ, ձեզանից շատերն էլ են պատրաստ։ Ուրեմն, լացի ու ողբի փոխարեն, եկե՛ք քաջալերվենք ու մշտապես պատրաստ լինենք…
Ձե՛ր մեջ, ձե՛ր հոգու ու արյան մեջ հավիտյանս դաջեք` ԵԹԵ ՀԱՐԿ ԼԻՆԻՆ… Ու երբե՛ք չվարանեք, չխարխափե՛ք ու մի՛շտ վստահ եղեք, մենք կարող ենք, մենք թույլ չենք տա, մենք կստիպենք ու ծնկի կբերենք, մենք…
Հ.Գ.
Մի՛ լսեք ու մի՛ տարածեք եւ մյուսների վզին էլ մի՛ փաթաթեք ուրիշների վայ կարծիքներն ու վերլուծությունները… ՀՈՂԸ ՀԵՏ ՉԵՆՔ ՏԱԼՈՒ` Ո՛Չ ՓՈՒԼԵՐՈՎ, Ո՛Չ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ, Ո՛Չ ԶԻՋՈՒՄՆԵՐՈՎ… Ասեմ ավելին, այդ մենք ենք ՀԵՏ ԲԵՐԵԼՈՒ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿՈՐՑՐԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ, ՄԵՆՔ ԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՄԵՐ ՀԱՅՐԵՐԻ ՈՒ ՊԱՊԵՐԻ ԿԻՍԱՏ ԹՈՂԱԾԸ` ԱՊԱՀՈՎԵԼՈՎ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽԱՂԱՂ ՈՒ ԱՆԱՄՊ ԵՐԿԻՆՔԸ։
Սիրով Ձեր ընկեր՝ Արա Նախշքարյան