07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ-ում ծնվել է 9100 երեխա

ՀՀ առողջապահության նախարարության հավաքագրած տվյալներով` այս տարի հանրապետությունում առաջին եռամսյակի ընթացքում ծնվել է 9100 երեխա: 5008 փոքրիկ լույս է աշխարհ է եկել մայրաքաղաքում, իսկ 4092-ը` Հայաստանի մարզերում: Նշված ժամանակահատվածում ամենաշատ ծնունդները գրանցվել են Շիրակի մարզում` 737 երեխա: Մաղթում ենք նորածիններին առողջ և խաղաղ մանկություն:

Լավրովը Երեւան է գալիս հատուկ առաքելությամբ

Ռուբեն Շուխյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Լավրովի պլանն ու Լեգրանի միսիան… Հատուկ առաքելությամբ Հայաստան է ժամանում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Արցախյան հարցի կարգավորման այն փաստաթուղթը, որը, ինչպես ենթադրվում է, նա իր հետ բերում է Երևան, արդեն հասցրել է ստանալ «Լավրովի պլան» անունը: Ռուսական մամուլի արտահոսքից պարզ դարձան այդ պլանի որոշ մանրամասներ, որի հիմնական գաղափարը […]

Հաստատվեց զինծառայողների արտերկրում բուժման կարգը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում սահմանեց Հայաստանի Հանրապետությունից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգն ու պայմանները: Կարգը ենթադրում է , եթե Հայաստանում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում անհնար է բուժում (հետազոտություն) իրականացնել, ապա այդ դեպքում զինծառայողների բուժումը կկազմակերպվի օտարերկրյա պետություններում: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ առաջարկվել էր, որ պաշտպանության նախարարությունն իր […]

ԼՂՀ վարչապետը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 20-ին խորհրդակցություն է հրավիրել՝պաշտպանության, քաղաքաշինության ու քաղաքացիական պաշտպանության ոլորտների պատասխանատուների, ինչպես նաև շինարարական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ վարչապետը շնորհակալություն է հայտնել շինարարական ընկերությունների ներկայացուցիչներին՝ վերջինշրջանի ռազմական գործողություններից հետո առաջնագծի ամրացման ինժեներական աշխատանքներինակտիվորեն մասնակցելու համար: «Բոլորիս քաղաքացիական պարտքն է […]

Հայաստանում էր ՆԱՏՕ-ի շարժական ուսումնական խումբը

Ապրիլի 18-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի միջև ամենամյա Անհատական գործընկերության համագործակցության ծրագրի շրջանակներում Երևանում էր գտնվում Հյուսիսատլանտյան դաշինքի Բրունսումի համատեղ ուժերի հրամանատարության շարժական ուսումնական խումբը: Այցի նպատակը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամանատարաշտաբային դասընթացի ունկնդիրների համար օպերատիվ պլանավորման գործընթացի վերաբերյալ դասընթացի անցկացումն էր: Միջոցառման ընթացքում ՀՀ զինված ուժերի օպերատիվ-մարտավարական օղակի ապագա հրամանատարներին և շտաբային սպաներին […]

ՀՐԱՏԱՊ: Երեւանում հայտնաբերվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ուղեմասի տնօրենի դին

Այսօր՝ ապրիլի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:40-ի սահմաններում Երևանի շտապօգնության թիվ 5 ենթակայանի հերթապահ խումբը կանչով մեկնել է Աճառյան փողոց՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, որտեղ Վազ 2107 մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերել է տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ոստիկանության […]

Ողջ մրցաշարի ընթացքում մեր ծանրորդուհիները մտածել են զինվորի մասին /վիդեո/

«Դժվար է, երբ մարդ ներկայացնում է իր երկիրը այդպիսի մեծ հարթակներում: Հաղթանակի ՝ այդպիսի բերկրանք վայելելը հեշտ չէ. հարկավոր է աշխատել, ջանք թափել: Չէի էլ որոշել, որ պիտի հաղթանակս Արցախում կռվող տղաներին նվիրեի. hանպատրաստից ստացվեց,  բայց ողջ մրցաշարի ընթացքում բոլորս մտածել ենք իրենց մասին: Այն, որ մենք հանգիստ քնում ենք ու պարապում, դա իրենց շնորհիվ […]

Բոլորը մոռանում են, որ Մոսկվան վերցրել Ղարաբաղը և հանձնել է Ադրբեջանին. Յարոմիր Շտետինա

Չաջակցել Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին, նշանակում է աջակցել խորհրդային դաժան ազգային քաղաքականությանը: Դեռևս ապրիլի 13-ին Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ նման կարծիք էր հայտնել Եվրոպական ժողովրդական կուսակցությունը ներկայացնող, ազգությամբ չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինան: Հայաստան և Լեռնային Ղարաբաղ իր այցելության մասին և ղարաբաղյան հակամարտության մասին «Արմենպրես»-ը զրուցել է եվրապատգամավորի հետ: Եվրոպական խորհրդարանում Լեռնային Ղաաբաղի վերաբերյալ […]

Ռուբլու գինը մնացել է ամփոփոխ

Արտարժութի շուկայում այսօր դոլարն արժեզրկվել է  66  լումայով`  դառնալով 480.58  դրամ, եվրոն արժեւորվել է`1.23 դրամով`  դառնալով  546.52 դրամ: Ռուսական ռուբլու գինը մնացել է ամփոփոխ: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար  480.58  Եվրո 546.52  ՌԴ Ռուբլի 7.34

Կենտրոնական հոսպիտալում գտնվում է 53 զինծառայող. 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

ՀՀ պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ներկայիս դրությամբ իրենց բուժում են ստանում 53 զինծառայողներ, որոնցից  2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ երեքինը՝ ծանր: Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված