27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Պրոտոկոլային

‹‹Այս պատերազմը ավելի է հեռացրել Հայաստանի ու Ադրբեջանի տեսակետները: Ադրբեջանն  ասում է՝ Արցախը պիտի իրենցը լինի, մենք էլ իրավացիորեն ասում ենք՝ նման բան լինել չի կարող: Այս պարագայում երկու նախագահների հանդիմումը  եթե նույնիսկ կայանա,  լինելու է  պրոտոկոլային հանդիպում››, – անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը՝   Henaran.am -ի հետ զրույցում նշեց ‹‹Նոր ժամանակներ›› կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: […]

Ադրբեջանն ունի մոտ 300 զոհ. ռազմական փորձագետ /վիդեո/

‹‹Ադրբեջանի կորուստները արդեն երեք տարի է, ինչ գրանցում ենք: Սրումների ժամանակ դա մարդկանց ավելի է  հետաքրքրում: 2014-ի օգոստոսյան սրումներից հետո Ադրբեջանը սկսեց թաքցնել կորուստների թվերը: Գրաքննություն սկսվեց: Ապրիլյան իրադարձությունների ժամանակ էլ Ադրբեջանն ավելի մեծ կորուստներ ունեցավ: Ադրբեջանցիների կորուստներն ավելի մեծ են, բայց իրենք չեն հայտարարում այդ մասին:  Ադրբեջանը պաշտոնապես 31 զոհի մասին է հայտարարել, բայց […]

«Բեկումնային ճեղքեր չի առաջացնի»

«Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպումը բեկումնային ճեղքեր չի առաջացնի, կարեւոր պայմանավորվածություններ չեն լինի»,-այսօր՝ մայիսի 13-ին հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Մարտիրոսյանի խոսքով՝  ներքին հարթակում ակնհայտ է, որ թե Արցախի, թե Հայաստանի հասարակության ճնշող մեծամասնությունը, գրեթե բոլոր քաղաքական ուժերը տրամադրված են մինչեւ վերջ պայքարի, ազատագրված տարածքների վերադարձման մասին խոսք չի […]

Վարչապետն ընդունել է ԱՄՀ Հայաստանի գծով գործադիր տնօրենին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի գծով գործադիր տնօրեն Մեննո Սնելին: Վարչապետը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ հարաբերություններն ու արդյունավետ համա­գոր­ծակցությունը և նշել, որ կառավարությունը հետևողական է «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» շրջանակներում ստանձնած հանձնառությունների կատարմանը, այդ թվում՝ կառուցվածքային բարեփոխումների առումով: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ծրագրի կատարման ընթացքը թույլ կտա ավարտին հասցնել դրանում նախանշած բոլոր […]

Թալիշը պետք է ապրի

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Թալիշի դպրոցում եմ տեսել այս կոչը։ Գրադի արկից ավերված դասարանի գետնին էր ընկած՝ նստարանների տակ… Երկու օր առաջ Երևանի Շիրվանզադեի անվ. միջնակարգ դպրոցում էի։ Տղայիս դասարանում երեխեքի համար բաց դաս էր՝ «Հաղթանակներն սկսվում են ընտանիքից» թեմայով։ Իսկ ահա Թալիշի դպրոցում էլ այլ սկզբի մասին էին մտածում։ Երկու […]

28-ամյա սպան այսօր դուրս է գրվել այրվածքաբանական կենտրոնից

Արցախի հետ շփման գծում մարտական գործողությունների հետևանքով ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող երկու վիրավորիներից մեկը`  28-ամյա  սպա Արսեն Առաքելյանն այսօր  առողջացմամբ դուրս է գրվել: Կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանի փոխանցմամբ` զինծառայողը  վերականգողական բուժումը կշարունակի Արցախում` Երևանի մասնագետների հետ գտնվելով մշտական կապի մեջ: Նշենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Արցախի բանակի սպան դեմքի, […]

Կհրաժարվի՞ իր առաջարկած նախապայմաններից

«Հնարավոր է,    որ այդ հանդիպումը լինի. չեմ բացառում: Բայց ես չեմ կարծում, որ այսօր Սարգսյանի ու Ալիևի հանդիպումը արդյունավետ կլինի», – խոսելով Սարգսյան-Ալիև  հնարավոր հանդիպման  մասին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը: Վերջինս ընդգծեց՝ եթե Սերժ Սարգսյանը գնա այդ հանդիպմանը, կնշանակի՝ վերջինս հետ է կանգնում իր առաջարկած նախապայմաններից: «Եթե Սերժ Սարգսյանը գնա […]

Թող հենց ինձնից էլ սկսեն. Վարդան Այվազյան /վիդեո/

«Թող սկսեն ուսումնասիրություններ անել, թող հենց ինձնից էլ սկսեն, ես դեմ չեմ. թող պարզվի, երևա՝ մեր հիմնախնդիրները որտեղ են: Ես դատավորի, Վանգայի, Աստծո առաքելություն չունեմ, չեմ կարող ասել՝ ով  ինչ է անում», – այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցնախկին բնապահպանության նախարար, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը: Լրագրողների դիտարկմանը, թե պատգամավորների մեծամասնությունն դղյակներ եւ հսկայական կարողություն ունեն. որտեղի՞ց նրանց […]

Եկել է պատասխանատու լինելու պահը

‹‹Ես զերծ կմնամ վարչապետի ասածները մեկնաբանելուց, բայց ամեն գործընթաց պետք է ընթանա գործերով:  Մենք այսօր կանգնած ենք լրջագւյն մարտահրավերների առաջ ու պիտի լուրջ քայլեր անենք››, – լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը: Վերջինս ընդգծեց՝  մենաշնորհների դեմ պետք է պայքարել: ‹‹Մրցակցության պաշտպանության հանձնաժողով գոյություն ունի: Այդ մարմնի շնորհիվ արդեն իսկ որոշակի փոփոխություններ են կատարվել: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ