Հանրակացարանում հրդեհի հետեւանքով 17 աշակերտուհի է մահացել /ֆոտո/
![](https://henaran.am/wp-content/uploads/2016/05/28e27981753cc5d55ce3d86e115e98cb__1920x-300x225.jpg)
Ողբերգական միջադեպ է տեղի ունեցել Թայլանդում։ Տեղի մասնավոր դպրոցներից մեկի հանրակացարանում հրդեհ է բռնկվել, ինչի հետեւանքով 17 աշակերտուհի է մահացել։ Նշվում է, որ եւս երկու աշակերտուհի անհետ կորած են համարվում, իսկ 5-ը տեղափոխվել է հիվանդանոց։ Նշվում է նաեւ, որ հանրակացարանում ապրել են 3-ից 13 տարեկան աղջիկներ։