15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գողացված քարտով փորձել են բանկոմատից գումար կանխիկացնել

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու գողացված բանկային քարտով գումար կանխիկացնելու փորձ կատարած անձի ինքնությունը: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: 2016թ. օգոստոսի 10-ին առերևույթ հանցագործություն կատարած անձը թիվ 58 միկրոավտոբուսից գաղտնի հափշտակել է քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել են կանխիկ գումար, բանկային քարտ, զեղչի քարտեր, վարորդական իրավունքի վկայական, նույնականացման քարտ՝ վերջինիս պատճառելով զգալի չափի գույքային վնաս: Գողացված բանկային քարտով նույն օրը բանկոմատից կատարվել է կանխիկացման փորձ:

Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ստացվել են անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։

Տեսագրության մեջ երևում է, որ բանկոմատին է մոտեցել դեղին վերնաշապկով, կապույտ ջինսե տաբատով, սև ակնոցով մի տղամարդ և գողացված քարտով կանխիկացման փորձ կատարել: Էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված տղամարդու ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք, հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ