06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

«Խուժան թեմա» են տեսել, ոգևորովել

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն անդրադարձլ է քննադատության թիրախ դարձած վերջին թեմաներից մեկին պատգամավոր Թեւան Պողոսյանի առաջարկին, ե պետք է ստեղծել զինծառայողների սերմնաբջիջների բանկ մասնավորապես նշելով. Նրա խոսքը կյանքի մասին է… Ժամանակին, երբ որոշվեց ընտանիքի միակ զավակներին առաջնագիծ չուղարկել, հասարակությունը ողջունեց ռազմական իշխանությունների այդ որոշումը։ Ինչի՞ մասին էր այն ժամանակ խոսքը։ Իհարկե՝ կյանքի։ Իհարկե ընտանիքի շարունակականության, ազգի գենոֆոնդի, […]

Անպատիժ չեն մնա

Հայրերի պատիվն արհամարհեցին, անօրեն հեթանոսության փառքը գերադասեցին օրհնության փառքից:Այդ իսկ պատճառով շուտով նրանց վրա թափվեցին այն նեղությունները, որոնք պատել էին նրանց: Ում բարքին եւ սովորությանը նախանձում էին եւ աշխատում ամեն ինչով նմանվել նրանց, հենց նրանց էլ իրենց համար դահիճներ, թշնամիներ, տանջողներ դարձրին: Անպատիժ չեն մնա նրանք, ովքեր կանարգեն աստվածային օրենքները: Մակաբայեցիների երկրորդ գիրք 4-15:17

Ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի, կապրի

Հիսուս նրան ասաց. «Ես իսկ ես եմ հարությունն ու կյանք, ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի, կապրի. և ով կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի: Հավատում ես այս բանին»: Նա ասաց նրան. «Այո, Տեր, ես հավատում եմ, որ դու ես Քրիստոսը` Աստծո Որդին, որ աշխարհ էիր գալու»:

«Արարատ-73»-ի հաղթանակներն անմահացնող հուշարձան է ստեղծվել

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է «Արարատ-73» լեգենդար թիմի ֆուտբոլիստներից մի քանիսի հետ: Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը,  Գագիկ Ծառուկյանը ֆուտբոլիստների հետ քննարկել է «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակները հավերժացնող հուշարձանի կառուցման եւ տեղադրման մանրամասները: Այն համարյա պատրաստ է: Վերջին աշխատանքներն են իրականացվում: Առայժմ պարզ չէ տեղադրման վայրը; Դա  ՀԱՕԿ նախագահը թողել […]

Աշակերտուհիները խեղդամահ են արել ընկերուհուն՝ ծխախոտ չհյուրասիրելու համար /ֆոտո/

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել Բուրիաթիայում՝ ՌԴ։ Աշակերտուհիները դաժանաբար սպանել են իրենց ընկերուհուն, քանի որ վերջինը հրաժարվել է նրանց ծխախոտ հյուրասիրել։ Աղջկա դին հայտնաբերել են անցորդները, այն գետի ափին է եղել։ Մահացածը 16-ամյա Անաստասիան էր։ Սպանության կասկածանքով ձերբակալվել են երկու անչափահաս աղջիկներ՝ 14-ամյա Վալերիան եւ 15-ամյա Քրիստինան։ Պարզվել է, որ նրանք ահացած աղջկա հետ խմել […]

Պետք է արժանին մատուցել

Եթե ժամանակին արվեին Ադրբեջանին ուղղված հասցեական, դատապարտող հայտարարություններ, այսօր իրադրությունը առաջնագծում այսչափ լարված չէր լինի: Քառօրյա պատերազմ սանձազերծելիս Ադրբեջանը ստուգում էր ոչ միայն Արցախի պաշտպանության բանակի մարտունակությունը, այլ նաև ցանկանում էր պարզել միջազգային հանրության` մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքը: Պաշտպանության բանակի մարտունակության մասով Ադրբեջանական կողմին մեծ հիասթափություն էր սպասվում, իսկ միջազգային հանրության արձագանքը Բաքվի համար […]

Ադրբեջանը շարունակում է արհամարհել հրադադարը հարգելու մասին միջազգային հանրության բազմաթիվ կոչերը

Մայիսի 4-ին աշխատանքային այցով Պրահա ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Չեխիայի արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկին: Զրուցակիցները բարձր գնահատեցին երկու երկրների միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը, անդրադարձան Չեխիայի Նախագահի՝ Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքներին, անցյալ շաբաթ Պրահայում կայացած միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներին: Հայաստանի և Չեխիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակություն արտահայտեցին իրենց ղեկավարած երկու գերատեսչությունների միջև պարբերական […]

Եռաբլուրում «հուղարկավորված» Հրաչիկ Աբրահամյանը նորից Արցախ է մեկնում /վիդեո/

Եռաբլուր զինվորական պանթեոնում «հուղարկավորված» Հրաչիկ Աբրահամյանը նորից Արցախ է մեկնում: Հետմահու արիության մեդալ ստացած հերոսը պատմում է իրեն բաժին հասած ոդիսականը: Ազատամարտիկ Հրաչիկ Աբրահամյանը տառապել է գերության մեջ: Ընտանիքը սգացել է նրա մահը, բայց այսօր նա կրկին առաջին գծում է ու վստահ է, որ կկոտրի հային խոցել ցանկացող սուրը: Մանրամասները՝ տեսանյութում:

Սթափվելու ժամանակն է, սիրելի լրատվամիջոցներ

Ծանր ու պատասխանատու այս պատմական պահին, երբ վճռվում է հայոց պետականության գոյության հարցը, մեր լրատվությունը մեծ մասամբ զբաղված է էժանագին սենսացիաներով եթերն ու էջերը լցնելու իր առօրեական գործով: Ցավով կարդացի հերյուրախառն գրառումները, թե իբր Հերմինե Նաղդալյանը ուղղաթիռներով ինչ-որ բիզնես ծրագրեր է լուծել կամ ոչինչ չի արել արցախյան պատերազմի համար: Այդ ժամանակներում ես անձամբ ականատես եմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ