01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Զարմացրեք սիրելիներին․ շոկոլադով բանան

Բաղադրությունը Բանան-3 հատ Կաթային շոկոլադ-80 գր Պատրաստման եղանակը՝ Զգուշորեն բանանի երկարությամբ անել կտրվածք, առանց վնասելու միջուկը։ Շոկոլադի կտորները տեղադրել այդ կտրվածքում։ Բանանները տեղադրել ջեռոց, թողնել ջեռոցում 20 րոպե 40 աստիճանի տակ:

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքները աճել են 0,81%-ով՝ հասնելով 44,68 դոլարի՝ մեկ բերելի դիմաց։ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հունիսյան ֆյուչերսները աճել են 0,80%- ով՝ հասնելով բարելի համար 44,37 դոլարի։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ի պաշտպանություն Կարո Փալյանի շարժում է սկսում

Ամերիկահայերին ու մարդու իրավունքների պաշտպաններին կոչ ենք անում այցելել anca.org/paylan կայքը ու պահանջել, որ Պետքարտուղարությունը եւ մարդու իրավունքների պաշտպանության առաջատար կազմակերպությունները բարձրաձայնեն Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փալյանի նկատմամբ հարձակումների եւ հետապնդումների մասին:   «Բոլոր այն քաղաքացիները, որոնք մտահոգված են իր հայկական ծագման ու տեսակետներն ազատ արտահայտելու պատճառով հարձակումների ենթարկված Կարո Փալյանի՝ Թուրքիայի խորհրդարանի պատգամավորի […]

Դաշնակցական նախարարները Ստեփանակերտում են

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին ընդունել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին ու կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին: Հանդիպմանն արծարծվել են Արցախի եւ Հայաստանի համապատասխան ոլորտներում փոխգործակցությանն առընչվող մի շարք հարցեր:  

Առաջին մուսուլմանուհին, որ դարձել է Միսս ԱՄՆ, քրիստոնեություն է ընդունել

Ռիմա Ֆակիխը 2010-ին ճանաչվեց Միսս ԱՄՆ։ Նա առաջին մուսուլմանուհին էր, ով նման տիտղոսի արժանացավ։ Եւ այժմ գեղեցկուհին քրիստոնեություն է ընդունել, հայտնում է Christian Today-ը։ Այժմ Ռիման պատրաստվում է իր հարսանիքին, ապագա ամուսինը նույնպես քրիստոնյա է։ Մուսուլմանների ընտանիքում մեծացած Ռիման կաթոլիկ դպրոց է հաճախել եւ ասում է, որ ընտանիքը նորմալ է ընդունել այն, որ ինքը ցանկանում է […]

Զինվորներն Արցախում դամբարանադաշտ են հայտնաբերել /ֆոտո/

Մայիսի 5-ին Արցախի արևելյան շրջանում ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորներն ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերել են անտիկ շրջանի դամբարանադաշտ:  Այս մաին տեղեկացնում է artsakhpress.am-ը:  Պարզվում է՝ ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ զինվցորները  հայտնաբերվել են անտիկ դարաշրջանի 2 դանբարանադաշտ, որտեղ գտնվել են 2 ամբողջական գտածո` եռատերև սափոր ու գավաթ, ափսեի 4 բեկոր: Համապատասխան մասնագետներն արդեն զբաղվում են  ուսումնասիրություններով ու […]

Մինչև ազգովի գործ տվող չդառնանք

Զարմանալի է. մեր թաղամասում գրեթե ամեն երեկո տեղի ունեցող կռիվները, հայհոյախառն վեճերը, այսքան տարի, ես երբեք չտեսա, որ ավարտվեին ոստիկանության միջամտությամբ։ Կար ժամանակ, երբ ոստիկանության ծառայությանը դիմելը գործ տալ էր համարվում (չնայած հիմա էլ այդպես է), բայց չէ՞ որ այդ ոստիկանությունը մեր իսկ անվտանգության ու հասարակական կարգի պահպանման համար է գործում։ Իմիջիայլոց, մենք վճարում ենք […]

Ռադիոն երբևէ դուրս չի մղվելու լրատվադաշտից

Յուրաքանչյուր ռադիոկայան ունի իր ռադիոլսողը: Կոնկրետ Հայաստանում շատ քիչ են միջինից բարձր տարիքի մարդիկ, որոնք  շատ ակտիվորեն օգտվում են բոլոր նորագույն տեխնոլոգիաներից: Ես սա ասում եմ օնլայն ռադիոկայանների մասին»,-  այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց  «Ռադիո Ազալիա» օնլայն ռադիոկայանի հիմնադիր Ազա Սարգսյանը: Նշենք, որ «Ազալիա» օնլայն ռադիոկայանը վերջերս է հիմնադրվել, բայց ռադիոկայանի համահիմնադիր Ժիրայր Ոսկանյանը […]

Պատգամավորն առաջարկում է Զանգեզուրը միացնել Ադրբեջանին

Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Բախտիար Ալիեւը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին հայկական կողմի օրինագիծը Հայաստանի ու նրան աջակցող Մինսկի խմբի հերթական պրովոկացիան է, հայտնում է Trend գործակալությունը։ Պատգամավորը ասել է, որ Ադրբեջանը պետք է օրինագիծ պատրաստի՝ Զանգեզուրի միացման մասին, որը «ադրբեջանական պատմական հող է»։ «Մեջլիսը պետք է ընդունի օրենք՝ Զանգեզուրի վերադարձման մասին։ Դրա համար […]

Փրկարարները գետում դի են հայտնաբերել

Մայիսի 6-ին` ժամը 21.58-ին, տեղեկություն է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում քաղաքացի է ընկել գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային ՃԿԿ օպերատիվ խումբը: Ժամը 23.08-ից Քաջարան քաղաքի ուղղությամբ՝ Ողջի գետի երկայնքով, որոնողական աշխատանքներ են իրականացրել փրկարարները (մոտ 30 կմ Քաջարան-Կապան): Որոնողական աշխատանքներին մասնակցել են Քաջարանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ