05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Այս տարվա առաջին եռամսյակում նվազել է ինքնասպանությունների թիվը

ՀՀ ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն»-ի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ 2016 թվականի առաջին եռամսյակում նվազել է ինքնասպանությունների թիվը: «2016 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է ինքնասպանության 39 դեպք, այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է  11-ով: Նախորդ տարի ինքնասպանության դեպքերն ավելի շատ Երևանում էին, Շիրակում, Արարատում: […]

«Նախընտրական տարին կփչացնեն»

Այսօր ԱԺ-ում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Վերջինս նշեց՝ ակնհայտ է՝  եթե մասնավոր սեկտորի ներկայացուցիչներն իմանան, որ պետք  է անցնեն այդ համակարգին, կսկսեն ցույցեր անել ու այդպիսով կփչացնեն նախընտրական տարին: «Համակարգը այս ընթացքում ցույց է տվել, որ այն ժամանակ ներկայացված բոլոր փաստարկները շատ տեղին, […]

Որքան է եղել փոխարժեքի գինը

Այսօր՝ մայիսի 10-ի ժամը 10:50-ի դրությամբ, ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն, ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 478.00 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 480.00 դրամ, տեղեկանում ենք «Բիզնես 24»-ից: Եվրոյի փոխարժեքը` 542.00 դրամ՝ առք և 547.00 դրամ՝ վաճառք: Ռուբլու առքի ամենաբարձր ցուցանիշը 7.15 դրամ է կազմել, իսկ վաճառքի ամենացածրը՝ 7.30 դրամ:

Քննարկում են ունեցել երեխաների պաշտպանությանը վերաբերող հարցերի շուրջ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն օրերս ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին եւ նար հետ քննարկել երկկողմ համագործակցության խնդիրներ: ՀՀ ՄԻՊ-ի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել է Պաշտպանի ինստիտուտի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանության միջեւ համագործակցության օրակարգին եւ առաջնահերթություններին վերաբերող հարցերի շրջանակ, այդ թվում՝ երեխաների […]

Մրգերի գնաճ է տեղի ունեցել

Այս տարվա հունվար ամսին սպառողական շուկայում գրանցվել է բարձր գնաճ՝ 2,2 %, սակայն մյուս ամիսներին գնանկում է նկատվել։ Միեւնույն ժամանակ, ապրիլ ամսին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ 0,1 տոկոս գնաճ է նկատվել։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը: Ուսումնասիրված 13 տեսակ ապրանքներից 8-ի դեպքում մարտ ամսին ապրիլի […]

«Մի բան, որ անում եք, շնորհքով արեք»

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Կուտակային կենսթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին  խոսելով՝ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն  իր ելույթում ասաց. «Սոցիալական մասով ասեմ՝  այո՛, մենք ունենք ծերացող հասարակություն ու թոշակառուների մեծ թիվ եւ, հակառակը, ծնելիությունը՝ քիչ»: ԲՀԿ-ական պատգամավորը հիշեցրեց՝ ինքն այս համակարգին միշտ էլ դեմ է եղել: «Մի բան, որ անում եք, շնորհքո՛վ արեք: Ես […]

Կյանքը կզոհաբերի, բայց…/վիդեո/

Մկրտիչ  Մաթևոսյանը կամավորագրվել և հոր հետ միասին առաջնագիծ է եկել ժամկետային զինծառայությունը ավարտելուց հետո: Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում երիտասարդ կամավորականը ընդգծեց, որ իր համար ամենակարևոր սերը հայրենիքն է ու ինքը չի վախենում կյանքը հայրենիքին զոհաբերելուց: «Այս հողերի համար հազարավոր մարդիկ են զոհվել: Այն որ թշնամին կարողանում է զոհված տղերքի դիակները խոշտանգել զայրացնում է»,-ընդգծեց Մկրտիչը: Մանրամասները՝ […]

«Զոհվածների ընտանիքների համար նախատեսված գումարների տրամադրումը ընթացքի մեջ է»

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց՝  ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին հաշվառելու և կայուն եկամուտ ապահովելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ուսումնասիրություններն ավարտել են ու արդյունքների հիման վրա առաջարկությունները ներկայացվել են ՀՀ վարչապետին: «Բոլոր «: Այս պահին իրավական համապատասխան կարգավորման վերաբերյալ  մի շարք առաջարկություն կա, […]

ՀՀԿ խմբակցության ղեկավարը` օֆշորներում հայ հաշվետերերից

Երեկ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ISIJ) հրապարակեց այսպես կոչված «պանամական փաթեթ»-ի մանրամասները։ Այդ ցուցակում  արդեն գտել են մոտ 3 տասնյակ հայաստանցիների անուններ։ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ այս առնչությամբ ասաց. «Ես խնդրում եմ, որ որևէ մեկը շտապողականություն չցուցաբերի: Այդ ամենն ուսումնասիրվում է, տեսնում եք, որ կան արձագանքներ»:   Մանրամասները՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=jARXsD5VIEY

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ