20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Բայց կանի՞, թույլ կտա՞ն նրան, թե՞ ոչ. ԲՀԿ-ական պատգամավորը՝ վարչապետից

ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանն այսօր խորհրդարանում լրագրողներիի հետ զրույցում, խոսելով ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանից ակնակալվող գործունեությունից, ասաց, որ ցանկանում է նախ տեսնել այն, հետո նոր կարծիք հայտնել: «Ընդունում եմ, որ ինքը փորձ ունի, աշխատել է: Որտեղ աշխատել է, պատվով է դուրս եկել, կարողացել է կազմակերպել, բայց կանի՞, թույլ կտա՞ն նրան, թե՞ ոչ, կապրենք, կտեսնենք: Երբ գործողությունները տեսնենք, այն ժամանակ էլ իրեն կհարցնենք թո՞ւյլ են տալիս, թե՞ թույլ չեն տալիս»,- ասաց Խաչատրյանը:

«2000 տարի առանց տեսնելու հավատացել ենք: Հասուն մարդիկ ենք, այսուհետ պիտի տեսնենք, նոր հավատանք: Կաշխատի, կտեսնենք»,- ասաց նա՝ հավելելով, որ նախորդ կառավարությունն էլ կարող էր տնտեսությանն ինչ-որ օգուտ տալ, սակայն, ոչ մի կառավարություն երբևէ ինքնուրույն ծրագիր չի իրականացրել, այդ պատճառով ներկայիս տնտեսությունն այս վիճակում է: «Տիգրան Սարգսյանի օրոք մշակվեց ծրագիր, մտան յուրաքանչյուր քաղաքացու գրպանը և շարունակում են մտնել: Կթույլատրվի՞ այս վարչապետին որևէ փոփոխություն իրականացնել, թե ոչ չգիտեմ: Փաստ է, որ ոչ մի վարչապետ չի կարողանում սեփական ծրագիրն իրականացնել»,- նշեց պատգամավորը և ասաց, որ ցանկանում է տեսնել, որ, օրինակ արագաչափերի գումարները գնան բյուջե, ինչպես որ Ռուսատանում է և մնացած այլ տեղերում: Ինչ վերաբերում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարման տարիներին, ապա ԲՀԿ-ական պատգամավորն ասաց. «Գոնե ավելի վատ որոշումներ չկայացվեցին: Նա փորձեց օգնել փոքր ու միջին ձեռնարկատերերին: Առավելությունն այն էր, որ ավելի բացասական քայլեր չկարողացան պարտադրել»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ