Անթույլատրելի է, որ Ռուսաստանն առանց պատշաճ և կոշտ արձագանքի թողնի Արցախի դեմ մարտական գործողություններ վերսկսելու Ադրբեջանի սպառնալիքները. Արցախի ԱԳՆ
Արցախի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել՝ արձագանքելով Արցախի հասցեին Ադրբեջանի նախագահի հնչեցրած սպառնալիքներին։ «2023 թ․ մայիսի 28-ին, խախտելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, 2020 թվականի նոյեմբերի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, և միաժամանակ անտեսելով ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայությունը՝ Ադրբեջանի նախագահը հանդես է եկել Արցախի Հանրապետության, վերջինիս ժողովրդավարական ինստիտուտների դեմ ուղղված, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների […]





































