19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Սանկտ Պետերբուրգի «Կոնստանտինովյան» պալատում այսօր կայացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Ռազմավարական գործընկեր երկու երկրների նախագահները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր, այդ համատեքստում անդրադարձել տարածաշրջանի զարգացումներին և անվտանգությանն սպառնացող ներկայիս մարտահրավերներին: Նախագահները մտքեր են փոխանակել Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ կայացած […]

Տիկին Նաղդալյան, շատ հզոր ելույթ էր. Յան Լիդել-Գրանիե

Այսօր, հունիսի 20-ին,  ԵԽԽՎ-ում մեկնարկած լիագումար նիստի ընթացքում, Բյուրոյի զեկույցը ներկայացնելիս՝ «Եվրոպական պահպանողականների»  խմբի ղեկավար, բրիտանացի պատգամավոր  Յան Լիդել-Գրանիեն, անդրադառնալով  ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ելույթին, այն որակեց  որպես հզոր ելույթ, որն ազդեցիկ տպավորություն գործեց և՛ իր և՛ դահլիճում ներկաների վրա: Բրիտանացի պատգամավորը կարևորեց ԱԺ փոխխոսնակի ելույթում բարձրացրած մտահոգությունները՝ կապված Ադրբեջանում իշխանությունների կողմից […]

Նոր լայնամասշտաբ ռազմագործողությունների վերսկսման հավանականությունը մեծ է. Դավիթ Ջամալյան

ՀՀ Զինված ուժերի և Արցախի Պաշտպանության բանակի միջև հաստատված համագործակցության շրջանակներում Արցախում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը: Henaran.am-ը զրուցեց Դավիթ Ջամալյանի հետ: -Պարո՛ն Ջամալյան,  ի՞նչ իրավիճակ է այս պահին սահմանագծում: Քաղաքական մի շարք տեսաբաններ առաջիկայում լայնամաշտաբ պատերազմի կանխատեսումներ են անում: Որպես նախարարի խորհրդական՝ Դուք ի՞նչ եք արձանագրել: -Արցախ – Ադրբեջան պետական սահմանին […]

Պուտինի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը կարեւորել է հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպման ժամանակ կարեւորել է հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը։ Նա նշել է, որ դա լավ հիմք կդնի ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարելու համար, գրում է ТАСС-ը։ «Ղարաբաղի հարցի շուրջ մեր դիրքորոշումը հայտնի Է բոլորին: Մենք ցանկանում ենք, որ այդ հարցը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: […]

Հունիսի 21- ին, ժամը 11:00- ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունիսի 21- ին, ժամը 11:00- ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուընկալվեն քաղաքագետ Աղասի Ենոքյանը, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը և քաղաքագետ, պատմաբան Գագիկ Համբարյանը: ԹԵՄԱ՝ հունիսի 20-ին կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով։

«Ռուսաստանը փորձելու է ցույց տալ, որ տարածաշրջանում լիդեր է»

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ: Անդրադառնալով այս թեմային՝ և հատկապես մոտակա ժամերին կայանալիք եռակողմ հանդիպմանը՝  քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը   Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Ես կարծում եմ, որ լուրջ առաջընթաց չենք ունենա այս հանդիպումից հետո: Եթե համարում ենք, որ Մադրիդյան սկզբունքներով պիտի շարժվենք, կարծում եմ՝ հիմա այդպիսի բան չի […]

Պաշտպանության նախարարն այցելել է ուսումնական զորամաս

ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության պլանի համաձայն` զինված ուժերի ուսումնական զորամասերում անցկացվում են ամփոփիչ ավարտական քննություններ, որի առնչությամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ուսումնական զորամաս: ՊՆ-ից հայտնում  են, որ ավարտական քննությունների շրջանակում անհատապես ստուգվում եւ գնահատվում են կուրսանտների` կրտսեր հրամկազմի պատրաստության ծրագրով եւ մարտական պատրաստության նորմացույցներով նախատեսված տեսական եւ գործնական գիտելիքները: Ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած […]

Մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Սանկտ Պետերբուրգում` Կոնստանտինյան պալատում, մեկնարկել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այդ մասին Թվիթերի իր էջում գրել է ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանը։

Պուտինի բանակցությունները Սարգսյանի եւ Ալիեւի հետ հեշտ չեն լինի․ Պեսկով

Այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ հեշտ չեն լինելու: Նման կարծիք է հայտնել Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ТАСС-ը։ «Բանակցությունները անշուշտ հեշտ չեն լինելու։ Հիմնական խնդիրն այժմ մարտական գործողությունների վերսկսումից ապահովագրվելն Է, թույլ չտալ, որ կորչեն այն մշակումները, որոնք կային Ղարաբաղի շուրջ բռնության […]

Դատապարտյալի համար բերված սառնարանի թաքստոցից 9 հատ բջջային հեռախոս է հայտնաբերվել

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, հունիսի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Վ.-ի անվամբ քաղաքացի Ս. Պ.-ի կողմից բերված սառնարանի զննությամբ թաքստոցից հայտնաբերել եւ առգրավել են 6 բջջային հեռախոսի ականջակալ, 8 լիցքավորման սարք եւ 9 բջջային հեռախոս:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ