Մարին Լե Պենն իրավունք է ստացել մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին
“Ազգային ճակատ” կուսակցության ղեկավար Մարին Լե Պենն իրավունք է ստացել մասնակցելու Ֆրանսիայի նախագահական ընտրություններին` հավաքելով անհրաժեշտ 500 ստորագրությունները, որոնք պարտադիր են որպես նախագահի թեկնածու առաջադրվելու համար, հաղորդում է “РИА Новости”-ն:
Լե Պենը հայտարարել է, որ հավաքել է ստորագրությունները, սակայն ամենեւին վստահ չի եղել, որ դա իրեն կհաջողվի: Նրա փաստաբանը հայտնել է, որ Լե Պենն արդեն մասնկացում է նախընտրական քարոզարշավին` որպես լիիրավ թեկնածու:
Ֆրանսիական ԶԼՄ-ները հայտնել էին, որ նախագահի թեկնածուների գրանցումը կավարտվի մարտի 16-ին: Լե Պենը վստահ չէր, որ կհաջողվի հասցնել գրանցումը նշված ժամկետում, քանի որ դեռեւս կիրակի օրը նրան չեր հերիքում 15 ստորագրություն:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների 2 փուլերը նշանակված են ապրիլի 22-ին եւ մայիսի 6-ին: Որպես թեկնածուներ առաջինը գրանցվել են գործող նախագահ Նիկոլա Սարկոզին եւ սոցիալիստների առաջնորդ Ֆրանսուա Օլանդը: